Նորշինակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բալուի գավառակում[1]։ Գտնվում էր Արածանիի ստորին հոսանքի աջ կողմում, Բալու քաղաքից 10 կմ արևմուտք` սարավանդի վրա։
XIX դարի 50-60-ական թվականներին ուներ 8 տուն հայ բնակիչ։ XX դարի սկզբին ուներ 150 տուն` 750 քուրդ բնակչով։
Նորշինակն ուներ հայկական եկեղեցի[2]։