Նորվեգիայի Հելսինկյան կոմիտե | |
---|---|
Տեսակ | իրավապաշտպան կազմակերպություն |
Երկիր | Նորվեգիա |
Հիմնադրված | 1977 |
Գլխադասային գրասենյակ | Օսլո, Նորվեգիա |
Անձնակազմ | 25 մարդ |
Կայք | nhc.no(նորվ.) և nhc.no/en/(անգլ.) |
Նորվեգիայի Հելսինկյան կոմիտե (նորվ.՝ Den norske Helsingforskomité), միջազգային կոմիտե Նորվեգիայում։ Այն ստեղծվել է 1977 թվականին։ Իր գործունեությամբ հիմնվում է Հելսինկիի եզրափակիչ ակտի դրույթների վրա, որոնք ստորագրվել են ավելի քան 35 եվրոպական և հյուսիսամերիկյան պետությունների կողմից 1975 թվականին Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդակցության ժամանակ։ Համաձայնագրերում ասվում է, որ մարդու իրավունքների հանդեպ հարգանքը խաղաղության հասնելու և պետությունների միջև բարիդրացիական փոխահարաբերությունների գլխավոր գործոնն է։
Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն ոչպետական և ոչառևտրային կազմակերպություն է, որը հետևում է մարդու իրավունքներին ԵԱՀԿ շրջանակներում։ Պահպանում է ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության հիմնարար իրավունքները։ Վերջին մի քանի տարիներին Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի գործունեությունը կենտրանացած է Կենտրանական և Արևելյան Եվրոպայի ու նախկին ԽՍՀՄ պետությունների ժողովրդավարության հարցերի շուրջ։ Կոմիտեն աշխատում է անկախ տվյալ երկրի պետական կառավարման տեսակից ու քաղաքական իրավիճակից։ Կենտրոնացած է հիմնականում բացահայտելու մարդու իրավունքների ոտնահարման դրսևորումները։
Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն հետևում և ուսումնասիրում է զեկույցները, որոնք մարդու իրավունքների խնդիրներին են վերաբերում առանձին երկրներում։ Կոմիտեն բացահայտում է կոպտագույն խախտումները կամ էլ մարդու իրավունքների թերություները։ Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի հիմնական գործոններն են.
Ազատ և արդար ընտրությունների անցկացումը Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի կարևոր առաքելություններից է համարվում, որը ժողովրդավարության հասնելու ամենակարևոր ուղիներից մեկն է։ Կոմիտեն նաև հետևում է, որպեսզի ձևավորվի առողջ հասարակություն։ Կարևոր է, որպեսզի ընտրություններն անցնեն միջազգային ստանդարտներով և ընտրվողները լինեն լեգիտիմ։ Կարևորվում է տարածման և և ուժեղացման ինստիտուտը տարածել այն երկրներում, որտեղ դրա կարիքը խիստ զգացվում է։
Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի կարևորագույն ոլորտներն են։ Որպեսզի ազդեն հասարակական մտածողության վրա, մասնակցում են մի շարք քննարկումներին։ Կոմիտեն այս ամենին հասնելու համար կիրառում է թեմատիկ դասախոսություններ, մամլո ասուլիսներ, բաց նամակներ, համացանցայի քարոզ, տարեկան հաշվետվություններ։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն հետամուտ է լինում կրթել այնպիսի կադրերի, որոնք անցնեն մարդու իրավունքների դասընթացներ, լսեն կուրսեր, դասախոսություններ, լեկցիաներ և սեմինարներ։ Դասընթացն ավարտողը կկարողանա մարդու իրվունքների հիմանարար ազատությունները պահպանել զանազան ոլորտներում։
Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն մասնակցում է միջազգային շատ պրոցեսների, որոնք կապված են մարդու իրավունքների հարցերի հետ։ Ամենակարևոր հարթակներից են համարվում.
Կոմիտեի գլխավոր նպատակն է հետևել, որպեսզի մարդու հիմնարար իրավունքները լինեն գերակա դիրքում։
Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի ուղիղ աջակցությամբ գիտելիքներ և ֆինանսավորում են ստանում զանազան կազմակերպությունները, հասարակական կառույցները, ինստիտուտներն ու ԶԼՄ-ները[1]։
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
|