Խորհրդարանական ընտրություններ Նորվեգիայում, որը տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 9-ին[1]։ Ընտրությունների միջոցով ընտրվել են Ստորտինգի 169 պատգամավոր։ Խորհրդարանական մեծամասնության համար անհրաժեշտ է ունենալ առնվազն խորհրդարանի 85 մանդատ։
Խորհրդարանի պատգամավորների ընդհանուր տեղերը 169 է, սակայն սահմանադրության մեջ որոշակի փոփոխություններ կատարելուց հետո մի քանի կոմունաներ կկորցնեն պատգամավոր ունենալու ներկա իրավունքը, իսկ մի քանիսն էլ՝ կստանան նման իրավունք։ Հեդմարկ, Սոգն օգ Ֆյուրանե, Նուր Տրյոնդելագ, Նուրլան և Թրոմս կոմսությունները յուրաքանչյուրը մեկ մանդատ կորցրեցին։ Միևնույն ժամանակ Ակերսհուս, Հորդլանդ և Ռուգլան կոմսությունները մեկ մանդատով ավելացրել են իրենց տեղերը խորհրդարանում։ Մայրաքաղաք Օսլոն ստացավ երկու լրացուցիչ մանդատ։
Այս ընտրությունները ներկա վարչապետ Ենս Սթոլթենբերգի համար չորրորդն էր, ով պարտություն էր կրել 2001 թվականի ընտրություններում, բայց այնուհետև հաղթելով 2005 և 2009 թվականներին։ Այն նաև երրորդ ընտրություններն էր 2005 թվականին ձևավորված և Աշխատավորական, Ձախ սոցիալիստական և Կենտրոնամետ կուսակցություններից կազմված «կարմրականաչավուն կոալիցիայի» համար։
Ընտրությունները ավարտվեցին ոչ սոցիալիստական ընդդիմության հաղթանակով, ովքեր 169 պատգամավորական մանդատից ստացան 96 տեղ։ Քվեարկության ամենաբարձր ցուցանիշը արձանագրվեց պահպանողականների մոտ, ինչը հաջորդ վարչապետ դարձրեց կուսակցության առաջնորդ Էռնա Սուլբերգին։ Նախկինում իշխող Աշխատավորական կուսակցությունը մնաց խորհրդարանի ամենախոշոր կուսակցությունը, սակայն չընդգրկվեց Նորվեգիայի կառավարության աշխատանքներում։ Ազատ պահպանողականները, չնայած որ փոքր-ինչ զիջեցին իրենց դիրքերը դադարելով լինել խորհրդարանի երկրորդ ուժը, այնուամենայնիվ ոչ սոցիալիստական կառավարության մաս կազմելու համար բանակցություններ սկսեցին։
Ազատական և Քրիստոնեական ժողովրդավարները նույնպես գործունեություն իրականացրեցին կառավարության փոփոխության ուղղությամբ։ «Կարմրա-կանաչավուն կոալիցիայի» երկու նոր անդամներ նույնպես կորուստներ կրեցին։ Բայց եթե կենտրոնամետները կորցրեցին ընդամենը մեկ պատգամավորական մանդատ, ապա ձախ սոցիալիստները մեծ դժվարությամբ կարողացան անցնել նվազագույն 4 % շեմը։ Կանաչները, ովքեր չեն սատարում ո՛չ «Կարմրա-կանաչավուն կոալիցիային», ո՛չ կենտրոնամետների ընդդիմությանը, կարողացան ստանալ իրենց առաջին մանդատը։
Ընտրությունների նախաշեմին տարբեր կազմակերպություններ իրականացնում են հասարակական կարծիքի հարցումներ։ Ստորև ներկայացվում է հասարակական հարցումների արդյունքները ըստ ամիսների սկսած 2012 թվականի հունվարից։
Հարցման ժամանակաշրջան[2] | Կարմրա-կանաչավուն կոալիցիա | Կենտրոնամետ ընդդիմություն | Այլ | ՆԱշԿ+ՆԿԿ+ՆՁՍԿ | ՆՊԿ+ՆԶԿ+ՆՔԿ+ՆԱԿ | Տարբերություն | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
ՆԱշԿ | ՆԿԿ | ՆՁՍԿ | ՆՊԿ | ՆԶԿ | ՆՔԿ | ՆԱԿ | ||||||||
Սեպտեմբեր 2013 | 29,4 % | 5,1 % | 5,0 % | 27,0 % | 16,0 % | 6,1 % | 5,5 % | 6,0 % | 39,5 % | 54,6 % | +15,1 | |||
Օգոստոս 2013 | 29,0 % | 5,3 % | 4,3 % | 28,9 % | 15,2 % | 5,4 % | 5,3 % | 6,5 % | 38,6 % | 54,8 % | +16,2 | |||
Հուլիս 2013 | 28,0 % | 4,6 % | 3,9 % | 31,6 % | 16,2 % | 5,2 % | 5,2 % | 5,5 % | 36,5 % | 58,2 % | +21,7 | |||
Հունիս 2013 | 28,6 % | 4,5 % | 4,3 % | 32,0 % | 16,4 % | 5,3 % | 4,2 % | 4,6 % | 37,4 % | 57,9 % | +20,5 | |||
Մայիս 2013 | 28,9 % | 4,5 % | 4,7 % | 31,8 % | 16,0 % | 5,3 % | 4,7 % | 4,2 % | 38,1 % | 57,8 % | +19,7 | |||
Ապրիլ 2013 | 27,7 % | 4,8 % | 5,0 % | 32,6 % | 16,5 % | 5,1 % | 4,5 % | 3,8 % | 37,5 % | 58,7 % | +21,2 | |||
Մարտ 2013 | 28,1 % | 4,8 % | 4,4 % | 32,4 % | 16,8 % | 4,7 % | 5,2 % | 3,5 % | 37,3 % | 59,1 % | +21,8 | |||
Փետրվար 2013 | 28,4 % | 4,7 % | 4,9 % | 32,9 % | 15,6 % | 5,3 % | 4,5 % | 3,6 % | 38,0 % | 58,3 % | +20,3 | |||
Հունվար 2013 | 28,6 % | 4,4 % | 4,1 % | 33,6 % | 15,9 % | 5,5 % | 4,4 % | 3,2 % | 37,1 % | 59,4 % | +22,3 | |||
Դեկտեմբեր 2012 | 28,6 % | 4,7 % | 4,3 % | 32,0 % | 16,2 % | 5,3 % | 5,2 % | 3,5 % | 37,6 % | 58,7 % | +21,1 | |||
Նոյեմբեր 2012 | 29,6 % | 4,5 % | 4,4 % | 31,4 % | 17,0 % | 5,0 % | 4,9 % | 3,0 % | 38,5 % | 58,3 % | +19,8 | |||
Հոկտեմբեր 2012 | 27,8 % | 4,4 % | 4,1 % | 33,9 % | 17,2 % | 5,0 % | 4,5 % | 3,2 % | 36,3 % | 60,6 % | +24,3 | |||
Սեպտեմբեր 2012 | 29,2 % | 4,3 % | 3,9 % | 33,5 % | 16,6 % | 5,2 % | 3,9 % | 3,4 % | 37,4 % | 59,2 % | +21,8 | |||
Օգոստոս 2012 | 30,2 % | 4,4 % | 4,0 % | 31,6 % | 17,3 % | 4,6 % | 4,7 % | 3,3 % | 38,6 % | 58,2 % | +19,6 | |||
Հուլիս 2012 | 29,8 % | 4,8 % | 3,9 % | 30,5 % | 18,4 % | 5,0 % | 4,4 % | 2,9 % | 38,5 % | 58,3 % | +19,8 | |||
Հունիս 2012 | 29,9 % | 4,7 % | 4,3 % | 32,0 % | 16,2 % | 4,7 % | 4,8 % | 3,4 % | 38,9 % | 57,7 % | +18,8 | |||
Մայիս 2012 | 30,8 % | 4,6 % | 4,2 % | 30,9 % | 16,0 % | 5,1 % | 4,7 % | 3,6 % | 39,6 % | 56,7 % | +17,1 | |||
Ապրիլ 2012 | 30,5 % | 5,1 % | 4,5 % | 29,4 % | 17,3 % | 5,1 % | 5,2 % | 3,0 % | 40,1 % | 57,2 % | +17,1 | |||
Մարտ 2012 | 32,9 % | 5,3 % | 4,5 % | 27,9 % | 16,3 % | 5,4 % | 4,6 % | 3,1 % | 42,7 % | 54,2 % | +11,5 | |||
Փետրվար 2012 | 34,4 % | 5,1 % | 4,8 % | 27,9 % | 14,4 % | 5,1 % | 5,3 % | 2,9 % | 44,3 % | 52,5 % | +8,2 | |||
Հունվար 2012 | 34,7 % | 5,0 % | 4,1 % | 29,3 % | 13,7 % | 5,3 % | 4,9 % | 3,0 % | 43,8 % | 53,2 % | +9,4 | |||
Նախկին ընտրություններ 14 սեպտեմբերի 2009 |
35,4 % | 6,2 % | 6,2 % | 17,2 % | 22,9 % | 5,5 % | 3,9 % | 2,5 % | 47,8 % | 49,5 % | +1,7 |
2013 թվականի սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած Նորվեգիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Կուսակցություն | Բնօրինակ անվանում | Ձայներ | Տեղեր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդամենը | % | ± Փոփոխություններ | Ընդամենը | ± Փոխոխություն | % | ||||
Աշխատավորական կուսակցություն | նորվ.՝ Det norske Arbeiderparti | 869 279 | 30,8 | −4,5 | 55 | −9 | 32,5 | ||
Պահպանողական կուսակցություն | նորվ.՝ Høyre | 755 567 | 26,8 | +9,6 | 48 | +18 | 28,4 | ||
Զարգացման կուսակցություն | նորվ.՝ Fremskrittspartiet | 460 869 | 16,4 | −6,6 | 29 | −12 | 17,2 | ||
Քրիստոնեաժողովրդական կուսակցություն | նորվ.՝ Kristelig Folkeparti | 157 705 | 5,6 | 0,0 | 10 | 0 | 5,9 | ||
Կենտրոնամետների կուսակցություն | նորվ.՝ Senterpartiet | 154 588 | 5,5 | −0,7 | 10 | −1 | 5,9 | ||
Ազատական կուսակցություն | նորվ.՝ Venstre | 146 997 | 5,2 | +1,3 | 9 | +7 | 5,3 | ||
Ձախ սոցիալիստական կուսակցություն | նորվ.՝ Sosialistisk Vensterparti | 114 987 | 4,1 | −2,1 | 7 | −4 | 4,1 | ||
Կանաչների կուսակցություն | նորվ.՝ Miljøpartiet De Grønne | 78 274 | 2,8 | +2,4 | 1 | +1 | 0,6 | ||
«Կարմիրներ» | նորվ.՝ Rødt | 30 412 | 1,1 | −0,3 | 0 | 0 | |||
«Քրիստոնյաներ» | նորվ.՝ De kristne | 17 640 | 0,6 | +0,6 | 0 | 0 | |||
Թոշակառուների կուսակցություն | նորվ.՝ Pensjonistpartiet | 11 823 | 0,4 | 0,0 | 0 | 0 | |||
Ծովահենների կուսակցություն | նորվ.՝ Piratpartiet | 9 716 | 0,3 | +0,3 | 0 | 0 | |||
Ափերի կուսակցություն | նորվ.՝ Kystpartiet | 3 277 | 0,1 | −0,1 | 0 | 0 | |||
«Ժողովրդավարներ» | նորվ.՝ Demokratene i Norge, DEM | 2 292 | 0,1 | +0,1 | 0 | 0 | |||
Քրիստոնեաների միասնության կուսակցություն | նորվ.՝ Kristent Samlingsparti | 1 748 | 0,1 | −0,1 | 0 | 0 | |||
Նորվեգիայի ազատականների կուսակցություն | նորվ.՝ Det Liberale Folkeparti | 901 | 0,0 | 0,0 | 0 | 0 | |||
Կոմունիստական կուսակցություն | նորվ.՝ Norges Kommunistiske Parti | 609 | 0,0 | 0,0 | 0 | 0 | |||
«Ալտայի համար հիվանդանոցներ» | նորվ.՝ Sykehus til Alta | 469 | 0,0 | - | 0 | - | |||
Հասարակության կուսակցություն | նորվ.՝ Samfunnspartiet | 293 | 0,0 | 0,0 | 0 | 0 | |||
Ժողովրդական ցուցակ | նորվ.՝ (Folkeliste mot oljeboring i Lofoten, Vesterålen og Senja | 267 | 0,0 | - | 0 | - | |||
«Ժողովրդի իշխանություն» | նորվ.՝ Folkemakten | 174 | 0,0 | - | 0 | - | |||
Ընդամենը | 100.0 | 169 | - | ||||||
Մաքուր քվեաթերթիկներ | |||||||||
Անվավեր քվեաթերթիկ | |||||||||
' | |||||||||
Ընտրողներ | |||||||||
Source: NRK Արխիվացված 2017-06-18 Wayback Machine |