Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նորտ Կիլինգ | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Ավստրալիա |
Վարչատարածքային միավոր | Կոկոսյան կղզիներ |
Մակերես | 1,2 կմ² |
Պահպանման տարածք | Pulu Keeling National Park? |
Նորտ Կիլինգ (անգլ.՝ North Keeling), անմարդաբնակ կորալյան օղակղզի Կոկոսյան կղզիների կազմի մեջ։
Կղզին գտնվում է Հորսբերգ կղզուց 25 կմ հյուսիս։ Կղզու մակերեսը կազմում է 1,2 կմ², իսկ բուստալճակինը՝ 0,5 կմ²։ Բացարձակ բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1 մ։ Օղակղզին գրեթե ամբողջությամբ ծածկում է բուստալճակը օվկիանոսից։ Օղակղզին, բուստալճակը և օվկիանոսի տարածքի 1,5 կմ–ը մտնում են Պուլա–Կիլինգ ազգային պարկի կազմի մեջ։
Կղզում ապրում են Gallirallus philippensis andrewsi էնդեմիկ ենթատեսակը, ինչպես նաև բազմաթիվ ծովային թռչուններ։ Ֆլորայում տարածված են կոկոսի արմավենիները։ Կղզու ծովային կյանքը շատ բազմազան է։
Կղզին անմարդաբնակ է։ Ազգային պարկ այցելելու համար անհրաժեշտ է թույլտվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորտ Կիլինգ» հոդվածին։ |
|