Նուգզարի Ծուրծումիա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն | վրաց.՝ ნუგზარ წურწუმია |
Մասնագիտացում | ըմբիշ |
Երկիր | Վրաստան |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 25, 1997 |
Ծննդավայր | Սամեգրելո-Զեմո Սվանեթ, Վրաստան |
Մահվան ամսաթիվ | հուլիսի 3, 2024[1] (27 տարեկան) |
Մահվան վայր | Խոբի, Սամեգրելո-Զեմո Սվանեթ, Վրաստան |
Հասակ՝ | 160 սանտիմետր[2] |
Քաշ | 50 կիլոգրամ[2] |
Նուգզարի Ծուրծումիա (վրաց.՝ ნუგზარი წურწუმია, փետրվարի 25, 1997, Սամեգրելո-Զեմո Սվանեթ, Վրաստան - հուլիսի 3, 2024[1], Խոբի, Սամեգրելո-Զեմո Սվանեթ, Վրաստան) հունահռոմեական ոճի վրացի ըմբիշ, 2019 թվականի աշխարհի չեմպիոն[3], աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մեդալակիր։
Նուգզարի Ծուրծումիան ծնվել է 1997 թվականին։ 2014 թվականին նա դարձել է կադետների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2015 թվականին ըմբիշը դարձել է աշխարհի պատանեկան առաջնության արծաթե, իսկ Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր։ 2016 թվականին Նուգզարի Ծուրծումիան դարձել է Եվրոպայի պատանիների չեմպիոն և աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր, 2017 թվականին՝ Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր[4]։
2018 թվականի մայիսի 1-ին Կասպիյսկում 3-րդ տեղի համար պայքարում Նուգզարի Ծուրծումիան հաղթել էռուս ըմբիշ Վասիլի Տոպոևին և նվաճել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ[5]։ 2018 թվականի հոկտեմբերին Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր[6]։
2019 թվականի սեպտեմբերին Ղազախստանի մայրաքաղաքում կայացած Ըմբշամարտի աշխարհի նախաօլիմպիական առաջնությունում մինչև 55 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակիչում հաղթելով տեղացի ըմբիշ Կորլան Ժականշային[7]։
2020 թվականի փետրվարին Իտալիայի մայրաքաղաքում տեղի ունեցած մայրցամաքային առաջնությունում մինչև 55 կգ քաշային կարգում Նուգզարին ռումինացի Ֆլորին Տիցայի հետ մենամարտում նվաճել է իր հաջորդ բրոնզե մեդալը Եվրոպայի առաջնությունում[8]։
2024 թվականի հուլիսի 3-ին Նուգզարի Ծուրծումիայի մարմինը հայտնաբերվել է Խոբի քաղաքի իր տանը[9]։ Ըստ նախնական տվյալների՝ մահվան պատճառը եղել է ինքնասպանությունը[10]։ Իր կյանքի վերջին վեց ամիսների ընթացքում ըմբիշը կորցրել է հորը, եղբորը և մորը[11][12]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նուգզարի Ծուրծումիա» հոդվածին։ |
|