Նունցիա Կատալֆո իտալ.՝ Nunzia Catalfo | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 29, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Կատանիա, Սիցիլիա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մայրենի լեզու | իտալերեն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Իտալիայի սենատոր, Իտալիայի սենատոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ և Italian Minister of Labour and Social Affairs? |
Կուսակցություն | Հինգ աստղերի շարժում |
Nunzia Catalfo Վիքիպահեստում |
Նունցիա Կատալֆո (իտալ.՝ Nunzia Catalfo, հուլիսի 29, 1967, Կատանիա, Սիցիլիա, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, «Հինգ աստղերի շարժման» անդամ, Իտալիայի սենատոր (2013 թվականից)։ Իտալիայի աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարար (2019 թվականից)։
Մասնագիտական ուղղորդման և անձնակազմի հավաքագրման մասնագետ է։ 2013 թվականին նա առաջին անգամ Սիցիլիայից ընտրվել է Սենատ՝ «Հինգ աստղերի շարժումից», 2018 թվականին վերընտրվել է իր հարազատ Կատանիայի մեկ մանդատի ընտրատարածքից։ Իտալիայում բազային եկամտի ներմուծելու մասին օրինագծի նախաձեռնողն է[1]։
2014 թվականին «Հինգ աստղերի շարժումը» ստորագրություններ է հավաքել Եվրագոտուց Իտալիայի դուրս գալու վերաբերյալ խորհրդակցական հանրաքվե կազմակերպելու համար, իսկ Կատալֆոն հրապարակայնորեն կողմ է արտահայտվել է միասնական արժույթի մերժմանը[2]։
2019 թվականի սեպտեմբերի 4-ին ստացել է աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարի պորտֆելը Ջուզեպպե Կոնտեի[3] երկրորդ կառավարության ձևավորման ժամանակ, և սեպտեմբերի 5-ին նոր կաբինետը երդում է տվել[4]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նունցիա Կատալֆո» հոդվածին։ |
|