Նուռաբադ (պարս.՝ نورآباد), քաղաք Իրանի արևմուտքում՝ Լոռեսթան օսթանում (նահանգում), Դելֆան շահրեստանի վարչական կենտրոնը։ Վերջին մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է ։
Քաղաքը գտնվում է Լոռեսթանի հյուսիսային մասում` օսթանի վարչական կենտրոն Խորամաբադից մոտ 68 կմ հյուսիս-արևմուտք։ Տեղադրված է կենտրոնական Զագրոսի լեռնային տեղանքում` ծովի մակարդակից 1848 մ բարձրության վրա։
Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 65 547 մարդ, որոնք կազմում էին 18 607 տնտեսություն[1]։ Բնակչությամբ Լոռեսթան օսթանի վեցերորդ ամենախոշոր քաղաքն է Խորամաբադից, Բորուջերդից, Դորուդից, Էլիգուդերզից և Քուհդաշթից հետո[2]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Բնակչության թվաքանակը
1986 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
29 188 | 40 000[3] | 49 173[3] | 56 404[4] | 61 142[5] | 65 547[1] |
Ազգային կազմում գերակշռում են լակերը[6], որոնք քրդական հարավային ցեղերից մեկն են։