Նուր Թաթար | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | թեքվանդոյի մարզիկ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 16, 1992 (32 տարեկան) |
Ծննդավայր | Վան, Թուրքիա |
Հասակ՝ | 173 սանտիմետր[1] |
Քաշ | 67 կիլոգրամ[1] |
Նուր Թաթար (թուրքերեն՝ Nur Tatar, օգոստոսի 16, 1992, Վան, Թուրքիա), քրդական ծագմամբ թուրք թաեքվոնդոիստ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի մրցանակակիր, Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր։
Նուր Թաթարը ծնվել է 1992 թվականի օգոստոսի 16-ին Վանում։ Նա քրդական ծագումով թուրք է[2]։
Ի սկզբանե նա հանդես է եկել Անկարայում «TSE» ակումբում, հետո սկսել է հանդես գալ «Ankara Iller Bankası»-ում։ Նրա մարզիչն է Ջյունեյթ Գյուլչեքը[3][4]։
2007 թվականին, 15 տարեկանում հասակում, Նուր Թաթարը դարձել է թաեքվոնդոյի Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր[3]։ Հաջորդ տարիներին նա հաջողությամբ հանդես է եկել Եվրոպական տարբեր առաջնություններում՝ դառնալով թաեքվոնդոյի Եվրոպայի 2009 և 2010 թվականների չեմպիոն։ 2010 թվականին նա մասնակցել է նաև Սանկտ Պետերբուրգում կայացած մեծահասակների Եվրոպայի առաջնությանը՝ նվաճելով արծաթե մեդալ[5]։
Առաջին հաջողությունները թույլ տվեցին Նուր Թաթարի մասին խոսել որպես Թուրքիայի թաեքվոնդոյի հավաքականի ամենապայծառ «նորեկի» մասին[3]։ 2012 թվականին նա դարձել Է Եվրոպայի չեմպիոն՝ իրավունք ստանալով մասնակցել Օլիմպիական խաղերին[6]։ Լոնդոնում նա նվաճել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ՝ եզրափակիչում 5:12 հաշվով զիջելով Հվան Սոնին[7]։
2013 թվականին Նուր Թաթարը դարձել է Մերսինում կայացած Միջերկրածովյան խաղերի չեմպիոն[8]։
Բաքվում ընթացող Եվրոպայի առաջնությունում Նուր Թաթարը կիսաեզրափակչում զիջել է ապագա չեմպիոնուհի Անաստասիա Բարիշնիկովային, սակայն բրոնզե մեդալի համար գոտեմարտում կարողացել է հաղթել[9]։
Չելյաբինսկում 2015 թվականի աշխարհի առաջնությունում դարձել է փոխչեմպիոն, իսկ Կվանգջուի Ունիվերսիադայում նվաճել է բրոնզե մեդալ[10]։ Նուր Թաթարը Բաքվում մասնակցել է առաջին Եվրոպական խաղերին՝ այնտեղ նվաճելով բրոնզե մեդալ։ Մրցաշարի ընթացքում նա քառորդ եզրափակիչում պարտվել է Ֆարիդա Ազիզովային[11], բայց անցնելով ցանցը՝ նվաճել է բրոնզե մեդալ՝ նախ հաղթելով հոլանդացի Ջոյս Վան Բաարենին, ապա ֆրանսիացի Աբի Նիարային[12]։
2016 թվականին նա կրկին իրավունք է ստացել մասնակցելու Ռիո դե Ժանեյրոյում անցկացված երկրորդ Օլիմպիական խաղերին[13]։ Մինչև 67 կգ քաշային կարգում աղջիկների պայքարում Նուր Թաթարը հասել է կիսաեզրափակիչ, որտեղ լրացուցիչ ռաունդում զիջել է ֆրանսիացի Աբի Նիարեգիեպին, իսկ բրոնզե գոտեմարտում հաղթել է չինական Տայպեյից՝ Չժուան Ցզյացզային[14]։
2018 թվականին Նուր Թաթարն արծաթե մեդալ է նվաճել Մանչեսթերի Գրան Պրիում, ոսկե մեդալ է նվաճել Ֆուջեյրայում[10], իսկ ապագայում հույս ունի 2020 թվականին հանդես գալ Տոկիոյի իր համար երրորդ Օլիմպիական խաղերում[15]։
2017 թվականին Նուր Թաթարն ամուսնացել է իրանցի նախկին թաեքվոնդիստ Մեհրան Ասքարիի հետ[16], ամառային ունիվերսիադաների կրկնակի չեմպիոն[17]։
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|