Նրա շուրթերից ներքև անգլ.՝ Below Her Mouth | |
---|---|
Երկիր | Կանադա |
Ժանր | դրամա և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Թվական | սեպտեմբերի 10, 2016 և ապրիլի 13, 2017[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | April Mullen? |
Սցենարի հեղինակ | Stephanie Fabrizi? |
Դերակատարներ | Նաթալի Քրիլ, Էրիկա Լինդեր[2], Elise Bauman?[2], Մեյկո Նգուեն[2], Andrea Štefančíková?[2], Melanie Leishman?[2] և Jocelyn Hudon?[2] |
Պատմվածքի վայր | Տորոնտո |
Տևողություն | 92 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Նրա շուրթերից ներքև» (անգլ.՝ Below Her Mouth), կանադական էրոտիկ ռոմանտիկ ֆիլմ, որը նկարահանվել է 2016 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն է Էյփրիլ Մալենը և սցենարիստը՝ Ստեֆանի Ֆաբրիզին։ Պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 10-ին Տորոնտոյի 41-րդ կինոփառատոնի ժամանակ[3]։
Ֆիլմի գործողությունը ծավալվում է երեք օրվա ընթացքում և պատմում է բոլորովին տարբեր երկու կանանց մասին, որոնք սիրահարվում են միմյանց։ Ժասմինը Տորոնտոյում իր փեսացուի հետ ապրող նորաձևության ամսագրի խմբագիր է։ Ուրբաթ երեկոյան Ժասմինը, իր լավագույն ընկերուհու՝ Քլերի հետ գտնվելով քաղաքում, հանդիպում է Դալասին, որը վերջերս է ընդհատել իր հարաբերությունները։ Ժասմինը սիրահարվում է խորհրդավոր կնոջ, որն աշխատում է թիմի հետ, Ժասմինի տան հարևանությամբ։ Պատահական հանդիպումը վերածվում է մեծ ցանկության, երբ Ժասմինը Դալասին ավելի լավ է ճանաչում, նրանք զբաղվում են սեքսով։ Անկախ նրանից, որ Ժասմինը պայքարում է իր զգացմունքների հետ մեկ այլ կնոջ հետ սեռական կապի պատճառով, նա վախենում է, որ Դալասի հետ իր հանդիպումը կարող է կործանել իր նշանադրությունը փեսացուի հետ, եթե դա երբևէ նրան հայտնի դառնա։
Ֆիլմը նկարահանվել է Տորոնտոյում 2015 թվականին երեք ու կես շաբաթվա ընթացքում՝ ամբողջությամբ կանանց նկարահանող խմբի հետ, իսկ պրեմիերան կայացել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում 2016 թվականին[5][6]։
|