Նևին Հարիսոնը թիավարությամբ զբաղվել սկսել է 12 տարեկանում՝ Սիեթլի բայդարկաներով և կանոեներով թիավարության ակումբում[7]։ Տասնհինգ տարեկանում սկսել է հանդես գալ ԱՄՆ-ի դրոշի ներքո՝ մասնակցելով Ռաչիցեում անցկացված ICF Olympic Hopes 2017 ռեգատին և նվաճելով արծաթե մեդալ 1000 մ և ոսկե մեդալներ 500 մ և 200 մ մրցատարածություններում 2002 թվականին ծնվածների տարիքային խմբում[8]։
Հաջորդ տարի ICF Olympic Hopes Regatta 2018-ում Պոզնանում նվաճել է ոսկե մեդալը 2002 թվականին ծնվածների տարիքային խմբում 500 մ և 200 մետր միայնակ կանոեի թիավարության կատեգորիայում։ 2019 թվականին տեղափոխվել է Գիգ Հարբորի Gig Harbor Canoe and Kayak Racing Team թիմ[9]։ Օկլահոմա Սիթիում 2019 թվականին անցկացված ԱՄՆ-ի թիմային ներքին մրցաշարում[10] հաղթել է և՛ մեծահասակների, և՛ երիտասարդների կատեգորիաներում 1000 մ, 500 մ և 200 մ մրցատարածություններում։ Մասնակցել է 2019 թվականին Լիմայում կայացած Համաամերիկյան խաղերին և հաղթել է 200 մետր մրցատարածությունում[6][11]։
2019 թվականին բայդարկայով և կանոեներով թիավարության աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել կանոեով 200 մետր մրցատարածությունում[12]՝ դառնալով առաջին ամերիկուհին, որը հաղթել է սպրինտերյան կանոեի աշխարհի առաջնությունում[13][14]։
2021 թվականի օգոստոսի 5-ին դարձել է կանոե-սպրինտի պատմության մեջ առաջին օլիմպիական չեմպիոնը 200 մ մրցատարածությունում՝ առաջ անցնելով բազմակի չեմպիոն Լորենս Վենսան-Լապուանտից[15]։