Գյուղ | ||
---|---|---|
Շաբադին | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Խնուսի գավառ | |
Այլ անվանումներ | Շաբադոն, Շահպատին, Շապադին, Շապատին, Շապատոն | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Շաբադին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում[1]։ Գտնվում էր Խնուս գետի աջ կողմում, Խնուս քաղաքից 17 կմ հարավ-արևելք, հարթավայրում։
Եղել է զուտ հայաբնակ գյուղ։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բնակիչներին տեղափոխել և սպանել են Խամուրի լեռներում։ Գյուղն ավերվել է։
1885 թվականին ուներ 23, 1909 թվականին՝ 50, իսկ 1915 թվականին՝ 60 տուն հայ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և առևտուրն էր։ Առանձնապես տարածված էր կորեկի ցանկը։
Շաբադինն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի։
Գյուղում գործում էր Արամյան նախակրթարան[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 409)։ |