Շաբեստան

Շաբեստան
Ստորգետնյա տարածք իրանական ճարտարապետության մեջ Խմբագրել Wikidata
սենյակ, subterranea Խմբագրել Wikidata
Կիրառությունըpassive cooling Խմբագրել Wikidata
Թեմայով վերաբերում էպարսկական ճարտարապետություն Խմբագրել Wikidata
ԵրկիրԻրան Խմբագրել Wikidata
Թավրիզի Ջամեհ մզկիթի շաբեստան։ Քանի որ Թավրիզը շոգ կլիմա չունի, այստեղ շաբեստանը գետնի տակ չի կառուցվել

Շաբեստան կամ շաբիստան (պարս.՝ شبستان, հին պարսկ.՝  𐎧𐏁𐎱 𐎿𐎫𐎠𐎴, xšapā.stāna-գիշերասենյակ), ստորգետնյա տարածք, որը սովորաբար հանդիպում է Իրանի մզկիթների, տների և դպրոցների ավանդական ճարտարապետության մեջ: Այս տարածքները սովորաբար օգտագործվում էին ամռանը և կարող էին օդափոխվել քամորսիչներով և քյարիզներով։ Առաստաղը կարող է լինել հարթ կամ կոր[1]։

Սասանյան կայսրության և դրան հաջորդած իսլամական ժամանակաշրջաններում շաբեստանը հիշատակվում էր որպես շահերի ներքին կացարան, որտեղ բնակվում էին նրանց հարճերը: Հետագայում այս կառույցները սկսեցին կոչվել zanāneh (زنانه, «կանանց կեցավայր») և անդարունի[2]։

Օդափոխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քյարիզն ու քամորսիչը կիրառվել են օդափոխման համար

Շաբեստանը կարելի էր օդափոխել՝ օգտագործելով քյարիզ՝ քամորսիչի հետ համատեղ: Քամորսիչը տան վերևում գտնվող ծխնելույզի նման կառույց է. չորս բացվածքներից մեկը, քամուն հակառակ ուղղությամբ, տնից օդը հեռացնելու համար է: Մտնող օդը դուրս է քաշվում տան տակի քյարիզից։ Օդի հոսքը ստորգետնյա ուղղահայաց բացվածքից ստեղծում է ավելի ցածր ճնշում (տե՛ս Բեռնուլիի հավասարում) և դուրս է բերում սառը օդը շինության տակի քյարիզ թունելից: Քյարիզից օդը քաշվում է թունել և սառչում է ինչպես սառը թունելի պատերի ու ջրի հետ շփման, այնպես էլ շոգիացման ջերմության արտազատման միջոցով, երբ ջուրը գոլորշիանում է օդային հոսքի մեջ: Չոր անապատային կլիմայական պայմաններում դա կարող էր հանգեցնել քյարիզից եկող օդի ջերմաստիճանի նվազմանը ավելի քան 15 °C-ով (27 °F): Քամորսիչները և քյարիզային սառեցումը օգտագործվել են անապատային կլիմայական պայմաններում ավելի քան 1000 տարի[3]։

Իրանական ճարտարապետություն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Mehdi MirDanesch (2003). āschnāi bā Banāhā ye tārikhi ye Irān (Einführung in die iranischen historischen Bauten) (Persisch). Madresse. ISBN 964-05-1001-7.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Dehkhoda Persian Dictionary
  3. Bahadori MN (February 1978). «Passive Cooling Systems in Iranian Architecture». Scientific American. 238 (2): 144–54. Bibcode:1978SciAm.238b.144B. doi:10.1038/scientificamerican0278-144. S2CID 119819386.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շաբեստան» հոդվածին։