Ծնվել է 1985 թվականի հունվարի 16-ին Չանաքկալեում։ Սովորել է Գազայի տարրական դպրոցում և Անատոլիայի Միլի Պիանգոյի միջնակարգ դպրոցում։ Ավարտել է Բաշքենտի համալսարանի մարդու առոռջության ֆակուլտետի առողջ սնման և դիետոլոգիայի ամբիոնը[1]։ Զբաղվում է ստորջրյա սպորտով՝ ստորջրյա հոկեյով, ռեգբիով, սպորտային կողմնորոշմամբ և դայվինգով։ Բազմիցս մասնակցել է աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, իսկ 2001 թվականին հանդես է եկել տարբեր ստորջրյա տարբեր սպորտաձևերի Թուրքիայի չորս հավաքականների կազմում։
110 մ, DYN սառույցի տակ, 2011 թվականի փետրվարի 11, Ավստրիա, Վայսենզե լիճ։ Ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում տղամարդկանց և կանանց ոլորտում[3][4], տղամարդկանց շրջանում ռեկորդը 108 մ էր, իսկ կանանց մոտ՝ 70 մ[5][6]։
70 մ, CWT լաստերով, 2011 թվականի նոյեմբերի 10, Եգիպտոս, Դահաբ։ Ռեկորդը ճանաչվել է Ստորջրյա գործունեության համաշխարհային կոնֆեդերացիայի կողմից, նախորդ ռեկորդը պատկանում էր Տանյա Սթրիթերին (67 մ)[3]։
60 մ, VNF լաստերով, 2011 թվականի նոյեմբերի 10, Եգիպտոս, Դահաբ[4][7]։
61 մ, VNF առանց լաստերի, 2013 թվականի հունիսի 1, Թուրքիա, Վանա լիճ։ Ռեկորդը ճանաչվել է Ստորջրյա գործունեության համաշխարհային կոնֆեդերացիայի կողմից[8]։ Շահիկայի ընտրության համար պատճառ էր հանդիսացել Վանա լճում երկայնաձկան մեռնող տեսակի պաշտպանությունը, որպեսզի դրա վրա հրավիրի աշխարհի ուշադրությունը[9]։
91 մ, VNF առանց լաստերի, 2014 թվականի հուլիսի 23, Թուրքիա, Կաշ, ժամը 2։49-ին։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Դարյա Ջանին[10]։
110 մ, VWT առանց լաստերի, 2016 թվականի հոկտեմբերի 22, Թուրքիա, Կաշ, ժամը 2։44։ Ռեկորդը ճանաչվել է Ստորջրյա գործունեության համաշխարհային կոնֆեդերացիայի կողմից[11]։