Քաղաք | ||
---|---|---|
Շահումյան | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Գերանբոյի շրջան և Շահումյանի շրջան (Ադրբեջանի ԽՍՀ) | |
Այլ անվանումներ | Աշաղի Ագջաքենդ, Շահումյանովսկ, Ներքին Շեն | |
ԲԾՄ | 926 մետր | |
Բնակչություն | 210 մարդ (2008) | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Տեղաբնականուն | Շահումյանցի | |
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | |
| ||
Շահումյան, քաղաք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում[2], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[2]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շահումյանի շրջանի բնակավայր, նախկինում շրջանի վարչական կենտրոնը, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Գորանբոյի շրջանի բնակավայր[3]
1992 թվականին Օղակ գործողության ժամանակ ադրբեջանցիները բռնազավթել են քաղաքը, տեղահանել հայ բնակչությանը։ Այժմ քաղաքը վերանվանվել է Աշաղի Ագջաքենդ։
Բնակավայրն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի, որը կառուցված էր 1677 թվականին։ Շահումյանից հարավ գտնվում էր Երեք-Մանկունք կիսավեր վանքը, որից ներքև գտնվում էր Լիտր կոչվող գյուղատեղին[4]։
1899 թվականին ուներ 942 բնակիչ՝ հիմնականում հայեր։
|