Քաղաքատիպ ավան | |||
---|---|---|---|
Շաղան | |||
ադրբ.՝ Şağan | |||
Երկիր | Ադրբեջան | ||
Բաքու շրջան | Բաքու | ||
Շրջան | Բաքվի Խազարի շրջան | ||
Համայնք | Խազարի շրջան, Բաքվի գավառ և Բաքու | ||
Բնակչություն | 3595 մարդ[1] մարդ (2020) | ||
Ժամային գոտի | UTCUTC+4, ամռանը UTC+5 | ||
|
Շաղան (ադրբ.՝ Şağan), քաղաքատիպ ավան Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքու քաղաքի Խազարի շրջանում։
Աշխարհագրորեն գտնվում է Ապշերոնյան թերակղզու հյուսիս-արևելքում՝ Կասպից ծովի ափին։ Ունի շուրջ 1500 քառակուսի կիլոմետր տարածք։ Ծովի մակարդակից բարձր է 0-5 մետր։
1933 թվականին Շաղան գյուղն ընդգրկվել է Մարդականի գյուղական խորհրդի կազմում։ 1945 թվականին հանվել է Մարդականի գյուղական խորհրդի կազմից և կրկին վերամիացվել 1948 թվականին։ 1990 թվականին Շաղանը կրկին առանձնացել է և ստացել քաղաքատիպ ավանի կարգավիճակ։
2019 թվականի տվյալներով բնակավայրն ուներ 3554 բնակիչ[2]։
Շաղանի տարածքում կան մի քանի պատմաճարտարապետական հուշարձաններ, որոնք պատկանում են տարբեր ժամանակաշրջաններին[3]։