![]() | ||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 30, 1993[1] (31 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Մախաչկալա, Դաղստանի Հանրապետություն | |||||||||||||||||||||||
Հասակ | 185 սանտիմետր | |||||||||||||||||||||||
Քաշ | 79 կիլոգրամ | |||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||||||||
Համար | 4 | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 1 ապրիլի, 2018: |
Շամիլ Ասխաբովիչ Գասանով (ռուս.՝ Шамиль Асхабович Гасанов, հուլիսի 30, 1993[1], Մախաչկալա, Դաղստանի Հանրապետություն), ռուս ֆուտբոլիստ, ռուսական «Բալթիկա» ակումբի կենտրոնական պաշտպան։
Ծնվել է 1993 թվականի հուլիսի 30-ին Մախաչկալայում։ Տասը տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա, որտեղ սկսել է զբաղվել ֆուտբոլով։ Մարզվել է «Юный динамовец» դպրոցում, ապա հրավեր է ստացել ԲԿՄԱ ակումբից, բայց արդյունքում հայտնվել է «Աշխատանքային ռեզերվներում»։ Առաջին պրոֆեսիոնալ թիմը եղել է «Պոդոլիեն»[2]։ 2014-2015 մրցաշրջանում խաղացել է «Անժի-2» ակումբում։ 2014-2015 մրցաշրջանում «Անժիի» երիտասարդական կազմում խաղացել է ՌՖՊԼ երիտասարդական առաջնությունում։
Առաջին խաղը ՌՖՊԼ-ում անցկացրել է 2015 թվականի հոկտեմբերի 18-ին ընդդեմ «Կրասնոդարի»։ «Անժիի» կազմում իր առաջին գոլը խփել է 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ խաղում[3]։ 2017 թվականի հուլիսին խզել է պայմանագիրը «Անժիի» հետ[4]։ 2017 թվականի օգոստոսի կեսերին պայմանագիր է կնքել նորվեգական «Տրոմսյո» ակումբի հետ մինչև նույն թվականի դեկտեմբերի 1-ը՝ ևս երեք տարով երկարաձգելու հնարավորությամբ[5]։ Սակայն նոր թիմում այդպես էլ չի կարողացել կատարել իր նորամուտը 2017 թվականի մրցաշրջանում։ Շամիլը շարունակել է ապաքինվել ոտնաթաթի հինգերորդ նախագարշապարային ոսկորի կոտրվածքից հետո և պայմանագրի ժամկետի ավարտից հետո դարձել է ազատ գործակալ[6]։
2018 թվականի հունվարի 31-ին հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստը տեղափոխվել է Կրասնոյարսկի «Ենիսեյ» ակումբ։ Պայմանագիրը նախատեսվել է մեկուկես տարվա համար[7]։
|