Շամշադ Աբուլլաև | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1957 |
Ծննդավայր | Ֆերգանա, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հոկտեմբերի 23, 2024 (66 տարեկան) |
Վախճանի վայր | Ալմաթի, Ղազախստան |
Մասնագիտություն | բանաստեղծ, ակնարկագիր և գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուզբեկստան |
Կրթություն | Ferghana State University? |
Պարգևներ |
Շամշադ Աբուլլաև (ռուս.՝ Абдуллаев, Шамшад Маджитович, նոյեմբերի 1, 1957, Ֆերգանա, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 23, 2024, Ալմաթի, Ղազախստան), ռուսախոս ուզբեկ գրող, արձակագիր և էսսեիստ։
Ավարտել է Ֆերգանայի մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը։ Ապրում է Ֆերգանայում։ 1991-1995 թվականները եղել է «Արևելքի աստղը» ամսագրի պոեզիայի բաժնի վարիչը։
Բանաստեղծական և արձակ չորս գրքերի հեղինակ է։ Տպագրվել է նաև «Դրոշակ», «Վոլգա», «Աղբյուր», «Սևագիր», «Գրականության նոր բանբեր», «Ազատագրված Ուլիսը» և այլ անթոլոգիաներում։ «Ֆերգանայի դպրոցի» ռուսական պոեզիայի առաջատարն է[1]։
Ուզբեկ լինելով` Աբդուլաևը գրել է բացառապես ռուսերենով, որը նա օգտագործել է որպես միջմշակութային համագործակցության միջոց, ինչը թույլ է տվել նրան չեզոք հիմքով երկխոսություն վարել արևելյան մտածողության և արևմտյան վանկաչափության միջև, հակադրել միջինասիական և ամերիկաեվրոպական սկիզբները` չդիպչելով ռուսական բանաստեղծական ավանդույթներին։
|