Շանդոր Տոտկա

Շանդոր Տոտկա
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝հունգ.՝ Tótka Sándor
Մասնագիտացում՝kayaker
Երկիր՝ Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 27, 1994(1994-07-27) (30 տարեկան)
Ծննդավայր՝Mezőtúr, Յաս-Նադկուն-Սոլնոկ, Հունգարիա
Հասակ՝188 սանտիմետր
Քաշ՝84 կիլոգրամ[1]

Շանդոր Տոտկա (հուլիսի 27, 1994(1994-07-27), Mezőtúr, Յաս-Նադկուն-Սոլնոկ, Հունգարիա), հունգարացի թիավար[2] (բայդարկա), 2010 թվականից հանդես է գալիս բայդարկաներով և կանոեներով թիավարության Հունգարիայի հավաքականում։ Օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Բաքվում անցկացված Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, Ռիո դե Ժանեյրոյի Ամառային օլիմպիական խաղերի մասնակից[3], ազգային և միջազգային նշանակության բազմաթիվ ռեգատների հաղթող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանդոր Տոտկան ծնվել է 1994 թվականի հուլիսի 27-ին Մեզյոտուր մեդյե յաս-Նադկուն-Սոլնոկ քաղաքում։ Թիավարությամբ ակտիվորեն զբաղվել սկսել է վաղ մանկությունից, առաջին անգամ աչքի է ընկել դեռ 2010 թվականին՝ հաղթելով Սինգապուրում անկացվող պատանեկան Օլիմպիական խաղերում։

Մեծահասակների միջազգային մակարդակում առաջին լուրջ հաջողությանը հասել է 2013 թվականի մրցաշրջանում, երբ մտել է Հունգարիայի ազգային հավաքականի հիմնական կազմում և մասնակցել Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում կայանացած աշխարհի առաջնությանը, որտեղ հունգարացիները 4×200 մետր փոխանցումալողում նվաճել են բրոնզե մեդալներ՝ զիջելով միայն Լեհաստանի և Ռուսաստանի թիմերին։

Միլանում անցկացված 2015 թվականի աշխարհի առաջնությունում Պետեր Մոլնարի հետ զուգախաղի ժամանակ բայդարկաներով 200 մրցատարածությունում առաջ է անցել և նվաճել ոսկե մեդալ։ Բացի այդ, հաջող է հանդես եկել Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերում, որտեղ նույն մրցաձևում նույն զուգընկերոջ հետ դարձել է բրոնզե մեդալակիր։ Հաջորդ մրցաշրջանում չորս տեղանոց անձնակազմի կազմում Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում հաղթել է 500 մետր մրցատարածությունում։

Հաջող ելույթների շարքի շնորհիվ Շանդոր Տոտկան իրավունք է ստացել պաշտպանել երկրի պատիվը Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերում։ Մոլնարի հետ զույգով նա դուրս է եկել «Ա» գլխավոր եզրափակիչ և եզրագծին հասել չորրորդը[4]։

2020 թվականի Օլիմպիական խաղերում նվաճել է ոսկե մեդալ 200 մ մրցատարածությունում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Olympedia — 2006.
  2. «Sándor Tótka». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  3. «Sandor Totka». Rio2016.com. Organizing Committee of the Olympic and Paralympic Games Rio 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  4. «Sándor Tótka». Rio 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանդոր Տոտկա» հոդվածին։