Շանժայ (չին․ Shanzhai), կեղծված ապրանքներ նկարագրող չինական տերմին։ Այս տիպի արտադրանքների ցանկում կարող են լինեկ կեղծ սպառողական և էլեկտրոնային ապրանքներ, որոնցում նկատվում են ապրանքանշանների օգտագործման խախտումներ։ Տերմինի ժամանակակից կիրառումն ակտիվացել է 2008 թվականից, երբ կեղծված սմարթֆոնների օգտագործումը սկսեց ակտիվանալ[1][2][3][4][5][6][7]։
Սոնգ դինաստիայի ժամանակ (960–1279) շանժայ հասկացությունն օգտագործվում էր նկարագրելու այն ավազակախմբերին, որոնք ընդդիմանում էին կոռումպացված իշխանություններ դեմ[1]։
Շանժայ ապրանքները հաճախ համարվում են «հակառակորդ» ստեղծված առևտրային շուկայի դեմ։ Շանժայ որոշ ապրանքներ ստեղծվել են գնորդներին խաբելու նպատակով[7][8][9][10]։
Շանժայ արտադրանքները ներառում են էլեկտրոնիկայի և նորաձևության ոլորտի արտադրանքներ, որոնք կրում են առաջատար ապրանքանիշերի հիմնական տեսքը և գործառույթները[11]։
2000-ականների սկզբին սկսվեցին շանժայ արտադրանքների արտադրության վաղ դեպքերը, հիմնականում էլեկտրոնային ապրանքների պարզ կեղծմամբ, ներառյալ DVD և MP3 նվագարկիչներ[12]։
2000-ականների կեսերին ստեղծվեցին ավելի առաջադեմ ապրանքներ, ինչպիսիք են տարբեր որակների սմարթֆոններ, ինչը հանգեցրեց նրան, որ շանժայ տերմինը սկսվեց կիրառվել կեղծ ապրանքներ ապրանքներ նկարագրելու համար։ Մինչև 2006 թվականի վերջը գնահատվում է, որ շանժայ բջջային հեռախոս արտադրողները կազմում էին Չինաստանի հեռախոսների ներքին շուկայի մոտ 30 տոկոսը[13]։
2009 թվականին հայտարարվել է, որ շանժայ բջջային հեռախոսները կարող են վաճառվել մոտ $100-ից $150 ԱՄՆ դոլլարով, մինչդեռ արտադրության արժեքը կազմել է ընդամենը $ 20 ԱՄՆ դոլլարով[14]։
2010 թվականին Financial Times թերթը գնահատել է, որ շանժայ հեռախոսները կազմում են 2G բջջային հեռախոսների համաշխարհային շուկայի մոտ 20%-ը։ 2G դարաշրջանի շանժայ բջջային հեռախոսների պահանջարկ եղել է ոչ միայն Չինաստանում, այլ հատկապես Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի զարգացող երկրներում[15]։
Շանժայ հեռախոսների տարածվածությունը սովորաբար վերագրվում է նրանց ցածր գնին, բազմաֆունկցիոնալ աշխատանքին և բջջային հեռախոսների գերժամանակակից դիզայնի նմանակմանը։ Չնայած նման ապրանքներ արտադրող ընկերությունները չեն օգտագործում բրենդինգը որպես մարքեթինգային ռազմավարություն, նրանք հայտնի են դիզայնի իրենց ճկունությամբ՝ շուկայի հատուկ կարիքները բավարարելու համար։
Այնուամենայնիվ, շանժայը չի սահմանափակվում միայն բջջային հեռախոսներով։ Ինչպես բացատրում է Յու Հուան[16].
2010-ականներից ի վեր Չինաստանում նկատվում է շանժայ ապրանքների տարածվածության նվազում։ Թեև որոշ խմբեր և անհատներ դեռևս պատրաստում են հանրաճանաչ ապրանքների կրկնօրինակներ, էժան և/կամ բարձրորակ էլեկտրոնային ապրանքներ արտադրող տեղական ընկերությունների աճը ծածկել է կեղծ ապրանքների շուկայի մեծ մասը։ Խմբերը, որոնք կեղծում են հայրենական ընկերությունների արտադրանքները, նույնպես հաճախ ենթարկվում են պատասխանատվության, մինչդեռ օտարերկրյա ապրանքների կեղծման համար քրեական հետապնդումը շատ ավելի դժվար է[9][13]։
Չինաստանում ինտերնետի հասանելիության աճի պատճառով ստեղծվել են կայքեր, որոնք փորձում էին կեղծել իրական ապրանքները։ 2019 թվականին Հանրային անվտանգության նախարարությունը հաղորդել է, որ 2016 թվականից ի վեր փակվել են ավելի քան 5000 շանժայական կայքեր՝ 16000 առցանց խմբերի և 20000 հաշիվների հետ միասին[17]։
2011 թվականի հունվարին Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և Արդյունաբերության և առևտրի պետական վարչությունը հայտարարեցին շանժայ հեռախոսներ վաճառողների և արտադրողների դեմ ճնշումների մասին[18]։
Էլեկտրոնային առևտրի պլատֆորմ Pinduoduo-ն զգալի քննադատության է ենթարկվել չինական լրատվամիջոցներում՝ շանժայ արտադրանքներ վաճառելու համար։ Այն բանից հետո, երբ 2018 թվականին այն ցուցակվեց Նասդաք ֆոնդային բորսայում, Չինաստանի շուկայի կարգավորման պետական վարչությունը հայտարարեց ընկերության նկատմամբ հետաքննություն անցկացնելու մասին՝ հիմնվելով հարթակում առկա կեղծ նյութերի մասին զեկույցների վրա[11]։
Արևմտյան աշխարհի այնպիսի երկրներում, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, շանժայ ապրանքները հաճախ դիտվում են ծիծաղելի ՝ իրական ընկերությունների անունները սխալ ընդօրինակելու պատճառով։ Ընդհանրապես, այս արտադրանքներըը Արևմուտքում դիտվում է որպես անորակ, էժան և կեղծ, որը ստեղծում է այն ընկալումը, որ չինական արտադրության բոլոր ապրանքները ցածրորակ են կամ արտասահմանյան ապրանքների կեղծիքներ են[6]։
Շանժայ ապրանքները բացասաբար են ընկալվում բազմաթիվ ընկերությունների կողմից, որոնց արտադրանքը կեղծվել է ինչպես Չինաստանում, այնպես էլ արտերկրում։ Չինաստանում այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Հուավեյը և Լենովոն, բախվել են փոքր ընկերությունների և խմբերի կողմից իրենց ապրանքների կեղծման հետ[19]։
Բիզնես վերլուծաբան Մայքլ Զակքուրը կարծում էր, որ շանժայ երևույթը նվազեցնում է օտարերկրյա ներդրումները Չինաստանում[20]։
{{cite book}}
: |work=
ignored (օգնություն)