Շանհայ Շարքս 上海大鲨鱼 | ||||
Լիգաներ | CBA Եվրագավաթ | |||
Հիմնադրում | 1996 | |||
Պատմություն | Շանհայ Շարքս (1996–այժմ) | |||
Մարզադաշտ | Պուդոնգ Յուանշեն գիմնազիում | |||
Տեղագրություն | Շանհայ, ՉԺՀ | |||
Ակումբի գույներ | Կապույտ, նարնջագույն, սպիտակ | |||
Նախագահ | Յաո Մինգ | |||
Գլխավոր մարզիչ | Վան Յոն | |||
Առաջնություններ | 1 | |||
Կայք | ||||
Համազգեստ | ||||
|
«Շանհայ Շարքս» (չին.` 上海大鲨鱼, փինյին` Shànghǎi dàshāyú, անգլ.` Shanghai Sharks), չինական պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ, որն հանդես է գալիս Չինաստանի բասկետբոլի ասոցիացիայի (CBA) հարավային դիվիզիոնում։ Տեղակայված է Շանհայ քաղաքում։ Տան հանդիպումներն անցկացնում է «Պուդոնգ Յուանշեն գիմնազիում» մարզապալատում։ Հիմնադրվել է 1996 թվականին։
Չինաստանի սահմաններից դուրս ակումբը հայտնի է որպես նշանավոր բասկետբոլիստ Յաո Մինգի մասնագիտական կարիերայի առաջին հանգրվան, ում օգնությամբ թիմը երեք տարի անընդմեջ դուրս է եկել CBA-ի գերեզրափակիչ փուլ (1999–00, 2000–01, 2001–02 մրցաշրջաններում՝ հաղթելով վերջին տարում)։
2008-09 մրցաշրջանից հետո ակումբն ունենում է լուրջ ֆինանսական խնդիրներ, սակայն Յաոն որոշում է ձեռք բերել այն և ստանձնել նախագահի պաշտոնը, ինչի շնորհիվ ակումբն ի վիճակի է լինում շարունակել գոյությունը և հանդես գալ չինաստանյան լիգայում[1]։