Շանհայի ավտոցուցասրահ

Շանհայի ավտոցուցասրահ
Երկիր Չինաստան
ՀրապարակՇանհայ
Ցուցահանդեսի տեսակավտոցուցասրահ
Բացվել է1985
Կայքautoshanghai.org
autoshanghai.org/?lang=en

Շանհայի ավտոցուցասրահ (չինարեն՝ 上海国际汽车展 Շանհայի միջազգային ավտոցուցասրահ, անգլ.՝ Shanghai International Automobile Industry Exhibition) ավտոմոբիլների և ավտոմոբիլային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես, որն անցկացվում է ամեն կենտ տարում ապրիլ ամսվա վերջին շաբաթվա ընթացքում` Չինաստանի Շանհայ քաղաքում։ Միջոցառմանը հաջորդում է Պեկինի միջազգային ավտոցուցասրահը, որն անցկացվում է զույգ տարիներին։ Շանհայի ավտոցուցասրահը համարվում է ամբողջ Ասիական շրջանի ամենախոշոր ավտոցուցասրահը։

Շանհայի ավտոցուցասրահը պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է 1985 թվականին[1]։

Չինական շուկայում օտարերկրյա բրենդների արագ աճող թվաքանակի հետ պայմանավորված Շանհայի ավտոցուցասրահը Դետրոյթսկու միջազգային ավտոցուցասրահի, Ֆրանկֆուրտի միջազգային ավտոցուցասրահի, Փարիզի միջազգային ավտոցուցասրահի և Տոկիայի ավտոցուցասրահի կողքին դարձել է միջազգային առաջատար ավտոցուցասրահներից մեկը։ 2001 թվականին միջոցառումը տեղի է ունեցել Շանհայի միջազգային նոր ցուցահանդեսային կենտրոնում (անգլ.՝ Shanghai New International Exhibition Center, SNIEC):

2004 թվականի հունիսին Շանհայի ավտոցուցասրահը դարձել է չինական առաջին ավտոցուցասրահը, որը միացել է Ցուցահանդեսային ինդուստրիայի համաշխարհային ասոցացիային։

2015 թվականից շոուն զետեղվել է «Shanghai National Exhibition & Convention Center» ցուցահանդեսային համալիրում, որը գտնվում է Շանհայի միջազգային Հունցյաո օդանավակայանի կողքին։

Շանհայի ավտոցուցասրահի անցկացման առաջին վայրկյանից շոուն ստացավ միջազգային կարգավիճակ՝ ամբողջ աշխարհում և Ասիայում դառնալով խոշոր ցուցահանդեսներից մեկը։ Յուրաքանչյուր տարի Պեկինի և Շանհայի ավտոցուցահանդեսների ժամանակ դեբյուտվել են համաշխարհային ավտոարդյունաբերության նորույթները։

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Auto Shanghai» միջազգային 11-րդ ավտոցուցասրահը տեղի է ունեցել 2005 թվականի ապրիլի 22-28-ը[2]։

Պրեմիերաներ
  • BYD F3
  • Chery A21
  • Chery M14
  • Chery B14
  • Chery B13
  • Chery S16
  • Chevrolet Aveo (T250)
  • Hongqi HQD concept
  • Ford Focus
  • Kia Cerato
  • Maybach 57 S
  • Mercedes-Benz R-класс (ցուցադրություն Չինաստանի համար)
  • Mercedes-Benz B-класс (ցուցադրություն Չինաստանի համար)
  • Mercedes-Benz CLK-դաս (ռեստայլինգ)
  • Mercedes-Benz M-класс Sport Utility

2007 թվականի Շանհայի ավտոցուցասրահը տեղի է ունեցել ապրիլի 20-ապրիլի 28-ը։ Շոուն ներգրավվել է ավելի քան 1300 մասնակից 21 երկրներից։ Ցուցահանդեսային տարածքը կազմել է 140000 քառակուսի մետր, որը գերազանցել է անցած ցուցահանդեսների տարածքը։

Միջոցառման ժամանակ «Մարդու, ավտոմեքենայի և բնության կատարյալ ներդաշնակությունը» նշանաբանի տակ, ներկայացվել է 868 ավտոմեքենա, այդ թվում` 265-ը օտարերկրյա արտադրողներից (նրանցից 130-ը անմիջապես ներմուծվել են սահմանագծի պատճառով) և 603 տրանսպորտային միջոցներ չինական ընկերություններից։ Շոուի շրջանակներում կայացել են 5 նոր ավտոմեքենաների համաշխարհային դեբյուտներ, որոնք ներկայացրել են ավելի քան 20 կոնցեպտ-կար և 10 ավտոմոբիլ` էներգիայի երկընտրանքային աղբյուրների հետ[3]։

Ցուցահանդեսի ամբողջ շրջանում ավտոցուցասրահը ունեցել է ավելի քան 500000 այցելու 108 երկրից և տարբեր շրջաններից։

Պրեմիերաներ[4]
  • Audi Cross Coupe quattro
  • BMW Concept CS 2
  • BYD F3-R
  • Brilliance FRV (A1)
  • Buick Park Avenue
  • Buick Rivera
  • Changan CV11 Hybrid
  • Changan CV8
  • Chery A1
  • Chery A3 sedan
  • Chery A6
  • Chery A6cc
  • Chery Tiggo 6
  • Chery Shooting Sport
  • Chevrolet Volt E-Flex
  • Great Wall Cowry
  • Great Wall i7 (կոնցեպտ-կար)
  • Great Wall Coolbear
  • Great Wall Gwperi
  • Great Wall Florid
  • Chery Tiggo (B22)
  • Geely King Kong II
  • Geely Beauty Leopard II
  • Geely Vision II
  • Geely Meirenbao
  • Iran Khodro Soren
  • JAC С240
  • JAC С926
  • Nissan Livina
  • Polarsun MPV-B
  • Polarsun MPV-А
  • Roewe W2
  • SsangYong WZ
  • SsangYong Kyron (ռեստայլինգ)

Շանհայի 13-րդ ավտոցուցասրահը սկսվել է 2009 թվականի ապրիլի 20-ին։ Մամուլի օրերը կայացել են ապրիլի 20-21-ը, հասարակության համար օրերը` ապրիլի 22-ապրիլի 28ը։ Ամբողջ ցուցահանդեսային տարածքը կազմել է 170000 քառակուսի մետր, ներառյալ 11 ներքին և մի քանի արտաքին տաղավարներ։

Պրեմիերաներ
  • Acura MDX (2007 թվական)
  • Acura TL (2009 թվական)
  • Audi A4L (2009 թվական)
  • Audi Q7 (2010 թվական)
  • BMW Concept 5 Series Gran Turismo (2009 թվական)
  • Brilliance EV
  • Brilliance FSV (2010 թվական)
  • Brilliance GT Coupe (2009 թվական)
  • Buick Regal 2.0T (2010 թվական)
  • Buick LaCrosse (2010 թվական)
  • BYD Auto E6 (2009 թվական)
  • BYD Auto M6 (2010 թվական)
  • Cadillac CTS-V (2009 թվական)
  • Cadillac SRX (2010 թվական)
  • Cadillac XLR (2009 թվական)
  • Changan Motors CD101
  • Changan E301 Concept
  • ChangFeng Motors Acumen (2009 թվական)
  • Chery A3 (2009 թվական)
  • Chery Fulwin 2 (2010 թվական)
  • Chery Karry (2007 թվական)
  • Chevrolet Camaro Bumblebee (2009 թվական)
  • Chevrolet Cruze WTCC (2009 թվական)
  • Chevrolet Volt (2011 թվական)
  • Citroen 2008 GT Concept
  • Citroen C-Quatre (2010 թվական)
  • Citroen C5 (2008 թվական)
  • Guangben Linian Coupe
  • Great Wall Hover H3
  • Great Wall CHC011
  • Geely GT Tiger Concept
  • Geely GE
  • Geely ET925 (2009 թվական)
  • FAW Haima 3 (2009 թվական)
  • FAW Haima H2 (2009 թվական)
  • Ferrari California (2009 թվական)
  • Ford Flex (2008 թվական)
  • Haima Fushida Me EV
  • Kia Soul Hybrid
  • Mercedes-Benz S65 AMG (2010 թվական)
  • Mercedes-Benz S400 Hybrid (2010 թվական)
  • Mercedes-Benz BlueZERO Modular Concept (2009 թվական)
  • Mazda 2 Sedan (2008 թվական)
  • Mazda Kiyora (2008 թվական)
  • Mazda MX-5 Roadster Coupe (2009 թվական)
  • Peugeot RD Concept
  • Pontiac Solstice (2006 թվական)
  • Roewe N1 Concept
  • Roewe MG6
  • Roewe 550 RS
  • Rolls-Royce 200EX (2009 թվական)
  • Rolls-Royce Phantom Coupe (2009 թվական)
  • Škoda Superb (2008 թվական)
  • South East Motor V4 (2009 թվական)
  • South East Motor V5 (2009 թվական)
  • Subaru G4e (2007 թվական)
  • Suzuki Alto (2009 թվական)
  • Toyota Crown Royal Saloon (2009 թվական)
  • Toyota Hi-CT (2007 թվական)
  • Volkswagen Passat Lingyu (2010 թվական)
  • Volkswagen Scirocco (2008 թվական)
  • Volvo S60 Concept (2009 թվական)

2011 թվականի Շանհայի ավտոցուցասրահը տեղի է ունեցել ապրիլի 21-28ը։ Վերջինիս իրենց մասնակցությունն են ցուցաբերել 95 ընկերություններ, որոնց թվում մասնակցել են չինացի և օտարերկրյացի արտադրողներ, ինչպես նաև ընդհանուր ձեռնարկություններ։ Ընդհանուր ցուցահանդեսային տարածքը կազմել է 230 հազ. քառակուսի մետր։ «Volkswagen» (կոնցերն)-ի ցուցահանդեսային տարածքը զբաղեցրել է 8500 քառակուսի մետր, որտեղ ներկայացվել են ավտոմոբիլներ այնպիսի նամականիշներով, ինչպիսիք են «Volkswagen»-ը, Աուդին, «Skoda»-ն, «Bentley»-ը, «Lamborghini»-ն, «Bugatti»-ն և «Seat»-ը։ «Great Wall Motors» ընկերությունը բերել է 20 ավտոմոբիլ, որոնք զբաղեցրել են ավելի քան 2000 քառակուսի մետր տարածք։

Պրեմիերաներ[5]
  • Audi A3 e-tron
  • BMW 5 «plug-in» (հիբրիդ)
  • Buick Envision
  • Brilliance Zhonghua 530
  • Chevrolet Malibu
  • Citroen DS5
  • Hawtai B35 Bolgheri
  • Hyundai Grandeur
  • Geely Gleagle GC6
  • Geely Gleagle GS-CC (կուպե-կաբրիոլետ)
  • Geely GX6
  • Geely SC7-RV
  • Geely McCar
  • Great Wall Hover IF (համաշխարհային պրեմիերա)
  • Great Wall Wingle CL
  • Great Wall Voleex C20 EV
  • Icona Fuselage
  • Jinbei S30
  • Kia Rio sedan
  • Lifan 720
  • Lifan X60 SUV
  • Hyundai Elantra Yuedong (ռեստայլինգ)
  • Kia K2
  • Nissan Tiida (ռեստայլինգ)
  • Nissan Venucia
  • Neora EV
  • Mercedes-Benz A-դաս
  • Rolls-Royce Ghost (երկարավուն տարբերակ)
  • Peugeot SxC
  • Subaru Impreza XV
  • Youngman Lotus L5
  • Volvo Universe (կոնցեպտ-կար)
  • Volkswagen Beetle (նոր սերունդ)

2013 թվականի ավտոցուցասրահը տեղի է ունեցել ապրիլի 21- 29-ը։ Միջոցառումը զբաղեցրել է ցուցահանդեսային տարածքի 280 հազ. քառակուսի մետր։ Շոուն ներառել է 2000 չինական և օտարերկրյական ցուցանմուշներ 18 երկրներից և շրջաններից։ Միջոցառման ժամանակ ցուցադրվել է մոտ 1300 տրանսպորտային միջոց, այդ թվում` 69 կոնցեպտ-կար և 91 ավտոմոբիլ` էներգիայի այլընտրանքային տարբերակներով։ Շանհայի ցուցասրահի շրջանակներում կայացել են 111 նոր մոդելների դեբյուտներ[6]։

Ի լրումն 813000 այցելուների՝ շոուն ներգրավվել է 10493 լրագրող 2718 տեղական և արտասահմանյան կազմակերպություններից։

Պրեմիերաներ[7][8]
  • Acura SUV-X (2013 թվական)
  • Applus IDIADA iShare
  • Audi A3
  • Audi S3
  • BMW X4
  • BAIC C51X
  • BAIC Concept 900
  • Besturn X80
  • Buick Riviera
  • BYD S7
  • BYD Qin
  • Bugatti Veyron Grand Sport Vitesse-ը WRC-ի տարբերակում
  • Chery Ant 2.0
  • Citroën Wild Rubis
  • Denza NEV
  • DongFeng H30 Cross
  • DongFeng EQ2050 M3D
  • Great Wall Haval H7
  • JAC S30
  • Jeep Cherokee KL
  • Icona Vulcano (հիբրիդ)
  • Kia Cub (2013)
  • Hawtai Boliger S
  • Haima M6
  • Honda Concept M
  • Hyundai HCD-14
  • Landwind X5
  • Lamborghini Aventador LP720-4 50 Anniversario (ի պատիվ նամականիշի 50-ամյա հոբելյանի)
  • Maserati Ghibli
  • Mitsubishi Concept G4
  • Mercedes-Benz GLA-класс
  • Nissan Friend-ME
  • Porsche Panamera E-Hybrid (համաշխարհային պրեմիերա)
  • Porsche Panamera Turbo Executive
  • Renault Alpine A110-50
  • Skoda Superb (թարմացում)
  • Suzuki Authentics
  • Venucia Viwa 2013
  • Volkswagen CrossBlue Coupe (հիբրիդային կրոսսովեր)
  • Zotye 600

2015 թվականի Շանհայի 16-րդ ավտոցուցասրահը սկսվել է ապրիլի 20-ին մամուլի լուսաբանման համար, իսկ ապրիլի 21-29-ը նրա դռները բաց էին հասարակության առաջ։ Շոուի անցկացման վայրը ընտրվել է Շանհայի միջազգային կոնգրես-կենտրոնը։ Ավտոցուցասրահը զբաղեցրել է ցուցահանդեսային 17 տաղավար, իսկ էքսպոզիցիայի ընդհանուր տարածքը գերազանցել է 280 հազ. քառակուսի մետրը։ Այդ տարում կազմակերպիչները առաջին անգամ նման սերնդի միջոցառման համար որոշել են հրաժարվել աղջիկ-մոդելներից, ինչպես նաև արգելել են երեխաների մուտքը[9][10]։ Այդպիսի սահմանափակումները մտցվել են Պեկինի դեպքից հետո, երբ հինգ տարեկան երեխան գործի է դրել ցուցահանդեսային «Tesla Model S» ավտոմոբիլի շարժիչը, որը քիչ էր մնում բերեր ավտովթարի[11]։

Կազմակերպիչների խոսքերով 2015 թվականին շանհայական ցուցահանդեսի մասնակցությունը ընդունել է երկու հազար ավտոարտադրողների նմուշներ 18 երկրներից։ Վերջիններիս թվում են ինչպես տեղի կոնցեռներ` «SAIC Group», «Dongfeng Motor», «GAC Group» և «BAIC Motor», այնպես էլ համաշխարհային ընկերություններ` Volkswagen (կոնցերն), Ջեներալ Մոթորս, «Chrysler», «PSA Peugeot-Citroen» և այլն[11]։ Այնուամենայնիվ եվրոպական նամականիշները Շանհայում գրեթե ոչ մի համաշխարհային պրեմիերայի չեն հասել։ Դրանց թվում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Rolls-Royce»-ը, «Bentley Motors»-ը, «Ferrari»-ն, «Lamborghini»-ն, «Aston Martin»-ը, «Maserati»-ն։

Պրեմիերաներ[12]
  • Աուդի A6 L e-tron
  • Audi Prologue Allroad
  • BMW X5 (հիբրիդ)
  • Buick Verano
  • Buick Avenir
  • Brilliance V3 (կոմպակտ կրոսսովեր)
  • Cadillac CT6
  • Chevrolet FNR Concept (էլեկտրասայլակ)
  • Citroen Aircross Concept
  • Chery Alpha 5
  • Geely Emgrand Concept
  • Great Wall Concept R
  • Great Wall Concept B
  • Ford Taurus 7
  • Fiat Ottimo Cross Concept
  • Infiniti Q70L Bespoke Edition
  • Ferrari California T Tailor Made 2015
  • Infiniti ESQ
  • Haval H6 Coupe
  • Honda Concept D
  • Landwind Х7
  • Lifan X40
  • Lifan X70
  • Lexus ES 200 (XV60) 2015
  • Lexus RX 200t
  • Nissan Lannia
  • Nissan Murano
  • Mercedes-Benz GLC Coupe Concept
  • McLaren 540C
  • Peugeot 308 R Hybrid
  • Peugeot Quartz Concept
  • Renault Kadjar
  • Rolls-Royce Phantom "Limelight Collection"
  • Volvo XC90 Lounge Console
  • Volkswagen Scirocco GTS 3
  • Volkswagen C Coupe GTE
  • Volkswagen XL1 (գերխնայողական հիբրիդ)
  • Qiantu K50 Event!
  • Qoros 2 SUV PHEV

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Auto Shanghai 2015 is Finished Successfully» (անգլերեն). Автосалон в Шанхае. 30 апреля 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. Дмитрий Киселев (22 апреля 2005). «Час гепарда» (ռուսերեն). Газета.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
  3. «Auto Shanghai 2007 ends with great success» (անգլերեն). China Daily. 2007 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
  4. Сергей Знаемский. «Автосалон в Шанхае - 2007» (ռուսերեն). Авторевю. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
  5. «Автосалон в Шанхае - 2011» (ռուսերեն). АвтоВести. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.
  6. «The 15th Shanghai International Automobile Industry Exhibition is finished successfully» (անգլերեն). IMAG GmbH. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
  7. Сергей Гусаров (22.04.2013). «Шанхайский завоз» (ռուսերեն). Газета.Ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  8. Михаил Цымбал (2013 թ․ ապրիլի 23). «Бездонная бочка - Главные премьеры моторшоу в Шанхае» (ռուսերեն). Motor.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  9. «Шанхайский автосалон откажется от манекенщиц» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 10.01.2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  10. Даниил Ломакин (18.04.2015). «Шанхай не для всех» (ռուսերեն). Газета.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  11. 11,0 11,1 «Главные премьеры Шанхайского автосалона - 2015» (ռուսերեն). Авто Дни.ru. 20 апреля 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  12. Антон Желудов (20 апреля 2015). «Новинки Шанхайского автосалона — 2015» (ռուսերեն). За рулём. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]