Շառլ Բուշար | |
---|---|
անգլ.՝ Charles Bouchard ֆր.՝ Charles Bouchard | |
1956 - | |
Ծննդավայր | Սանգենեյ, Քվեբեկ, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա |
Զորատեսակ | Կանադայի թագավորական ռազմաօդային ուժեր |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Մարտեր/ պատերազմներ | Ռազմական միջամտություն Լիբիայում (2011) |
Կրթություն | Հարվարդի համալսարան և Մանիտոբայի համալսարան |
Պարգևներ |
Շառլ Բուշար (անգլ.՝ Charles Bouchard, ֆր.՝ Charles Bouchard, 1956, Սանգենեյ, Քվեբեկ, Կանադա), կանադացի հրամանատար։
Ավարտել է Զինված Ուժերի շտաբային դպրոցը, Ցամաքային ուժերի հրամանատարաշտաբային քոլեջը և անցել է Ազգային ռազմավարական ու ՌՕՈւ համակցված հրամանատարական դասընթացներ։ Հարվարդի համալսարանում միջազգային և ազգային անվտանգության ոլորտում ղեկավարների բարձրագույն օղակի հավաքային ծրագրերին։
Մանիտոբյան համալսարանի քաղաքական գիտությունների բակալավր է։
1974 թվականին ծառայության է անցնում Կանադայի զինված ուժերում։
1976 թվականին ավարտում է պատրաստությունը և դառնում ուղղաթիռի օդաչու։
Նա տարբեր պաշտոններում ծառայել է 427-րդ մարտավարական (Օնտարիո) և 403-րդ օպերատիվ-ուսումնական ուղղաթիռային էսկադրիլիաներում (Նյու Բրանսուիկ)։
Ղեկավարել է Լարում (Գերմանիա) գտնվող 444-րդ մարտավարական ուղղաթիռային էսկադրիլիան։ ՌՕՈւ-ում ծառայել է որպես ավագ շտաբային սպա և շտաբի պետի տեղակալ։ Նա նաև ծառայել է որպես Ազգային պաշտպանության շտաբի սպա, հանդիսանում է Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության մայրցամաքային մասի հրամանատարի տեղակալը (Ֆլորիդա), 1-ին կանադական ավիացիոն դիվիզիայի հրամանատարն է, կանադական օդատիերեզական պաշտպանության և միավորված ուժերի օդային բաղադրիչի հրամանատար։
2007 թվականի հունիսից ՀԱՕՊ-ի (Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության) հրամանատարի տեղակալն է։
2009 թվականից Նեապոլում գործող ՆԱՏՕ-ի համատեղ ուժերի հրամանատարի տեղակալն է։
2011 թվականի մարտի 25-ից Կանադայի Պաշտպանության նախարար Պիտեր Մաքքեյը հայտարարեց, որ Լիբիայում ՆԱՏՕ-ի մարտական գործողությունները կղեկավարի գեներալ-լեյտենանտ Շառլ Բուշարը[1]։