Շառլոտ Դիպանդա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիս 1985 (39 տարեկան) Յաունդե, Կամերուն |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Afro-Cuban jazz?[1] և African popular music? |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ[1] |
Կայք | charlottedipanda.com |
![]() |
Շառլոտ Դիպանդա (ֆր.՝ Charlotte Dipanda, հուլիս 1985, Յաունդե, Կամերուն), կամերունցի փոփ երգչուհի, ով հիմնականում նվագում է ակուստիկ երաժշտություն։ Երգերը ֆրանսերեն են, իսկ մայրենի լեզուն՝ բակակա և դուալա։
Դիպանդան իր առաջին սկավառակը ձայնագրել է կիթառահար Ջեննոտ Հենսի հետ։ Այն թողարկվել է 2002 թվականին։ Կոնգոցի երաժիշտ Լոկուա Կանզան Շառլոտ Դիպանդային նկատել է Yaoundé ակումբում բաթօթյա հեռարձակվող կենդանի համերգի ժամանակ։ Այնուհետև մեկնել է Ֆրանսիա, որտեղ աշխատել է կոնգոցի երգիչ Պապա Վեմբայի հետ։ Դիպանդան ապահովել է ետին պլանի վոկալ Մանու Դիբանգոյի, Ռոկիա Տրաորեի և Աքսել Ռեդի համար։ Դիպանդայի ամենաշատ կատարումները եղել են Եվրոպայում, բայց հանդես է եկել նաև իր հայրենի Յաունդեում` Palais des sports-ում։ Նրա առաջին սոլո ալբոմը՝ Միսպան, թողարկվել է 2008 թվականին։ 2014 թվականին թողարկել է իր 3-րդ ալբոմը` «Մասսա» անվանումով։ Նրա 2-րդ ալբոմը` «Dube L'am»-ը, թողարկվել է 2011 թվականին։ Շառլոտ Դիպանդան Աֆրիկայի ձայնը հաղորդման ժյուրիներից մեկն է եղել, որը հեռարձակվել է 2016 թվականին Vox Africa ալիքով։
Ալբոմներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլոտ Դիպանդա» հոդվածին։ |
|