Շելարդի (ուրարտ.՝ Dši-e-la-ar-di), Ուրարտուի պանթեոնի լուսնային աստվածություն։ Լուսնի աստվածը ուրարտական դիցարանում (դիցակարգում՝ տասներկուերորդը)։ Սեպագրերում ներկայացվել է Լուսնի աստծո գաղափարագրով (DSIN)։ Խորհրդանշանը եղել է Լուսնի մահիկը (հանդիպում է ուրարտական կնիքների վրա)։ Մահիկ խորհրդանշող առարկաներ են պահվել նաև Մուսասիրի տաճարում։
Ուրարտական կրոնը փոխառված է Միջագետքից։ Շելարդին համապատասխանում էր միջագետքյան Սին աստծուն[1]։
Ըստ ուրարտական արձանագրությունների, Շելարդիին զոհ էին մատուցում մեկ ցուլ և երկու ոչխար[2]։
Մհերի դռան արձանագրության տասներկուերորդ աստվածությունն է։ Այս դիցանունը հիշատակված է արձանագրության երկրորդ օրինակի 41-րդ տողում և բնորոշվում է որպես Լուսնի աստվածություն, քանի որ արձանագրության առաջին օրինակում, այնտեղ, ուր պիտի հիշատակված լիներ այս աստվածությունը, նրա անունը գրված է աքադական լուսնի աստծո անունը նշանակող գաղափարագրով՝ SIN։
Այս աստվածության հնչյունագիր անունը բոլոր ուսումնասիրողներին այժմ կարդում են Si-e-la-ar-di-e (Շելարդի) ձևով։ Հ.Հ. Կարագյոզյանը ժամանակին առաջարկել է Մելարդե ընթերցումը, որից, սակայն հրաժարվել է, գտնելով, այնուամենայնիվ ճիշտ է ընթերցման ավանդական տարբերակը. բայց այնուամենայնիվ հայտնի է, որ Մհերի դռան արձանագրությունում այս դիցանվան առաջին վանկն նշանակող սեպախումբը վնասված է և Շուլցի կատարած՝ մասնագետների կողմից բարձր գնահատական ստացած այս արձանագրության առաջին պատճենում, վերարտադրված է այդ սեպախմբի միայն վերջին՝ փոքր հորիզոնական սեպը՝...
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 475)։ ![]() |