Շելի Լաբեն անգլ.՝ Shelley Lynn Moore[1] | |
---|---|
Ծնվել է | մայիսի 18, 1968[2] |
Ծննդավայր | Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 9, 2019[3] (50 տարեկան) |
Մահվան վայր | Springville, Թուլարե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Chaminade College Preparatory School? և Vision International University? |
Մասնագիտություն | պոռնոգրաֆիկ դերասան, հեղինակ, երգչուհի և դերասանուհի |
Shelley Lubben Վիքիպահեստում |
Շելի Լաբեն (անգլ.՝ Shelley Lubben, մայիսի 18, 1968[2], Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - փետրվարի 9, 2019[3], Springville, Թուլարե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի հեղինակ, երգիչ, մոտիվացիոն խոսնակ և պոռնոգրաֆիկ դերասանուհի։ Որպես մեծահասակների համար նախատեսված կինոարտադրության ոլորտի դերասանուհի նա հայտնի էր Ռոքսի բեմական անունով[4]։ Սեքս-արդյունաբերությունը թողնելուց հետո Լաբենը դարձել է վերածնված քրիստոնյա և պոռնոգրաֆիայի դեմ պայքարի ակտիվիստ[5]։ 2008 - 2016 թվականների ընթացքում հանդիսացել է «Վարդագույն խաչ» հիմնադրամի գործադիր տնօրեն, որն օգնության է հասել պոռնոգրաֆիայում ներգրավված կանանց և տղամարդկանց ու խոսել հանրային ֆորումներում՝ պատմելով պոռնոարդյունաբերության մեջ իր ունեցած աշխատանքային վտանգավոր պայմանների մասին[6][7]։ 2016 թվականի հունվարին նա փակել է «Վարդագույն խաչ» հիմնադրամը։ Նաև ձեռնադրվել է հոգևոր սպասավոր և ստացել Սբ. Մարտինի շքանշան՝ աստվածաբանական ուսումնասիրությունների դիպլոմով[8]։
Լաբենը ծնվել է 1968 թվականի մայիսի 18-ին Կալիֆոռնիայի Փասադենա քաղաքում։ Հովարդ Ստեռնին ու «Deseret News»-ին տված հարցազրույցում Լաբենը նշել է, որ ինը տարեկան հասակում իր մի դասընկերուհին ու վերջինիս դեռահաս եղբայրը լողավազանում սեռական բռնության են ենթարկել իրեն։ 18-26 տարեկանում աշխատել է որպես մարմնավաճառ, և այս ընթացքում հղիացել է իր հաճախորդներից մեկից ու դուստր ունեցել[6]։
Լաբենը մտել է մեծահասակների կինոարդյունաբերություն մարմնավաճառ աշխատելու տարիներին, երբ 24 տարեկան էր։ Սեռական արդյունաբերության մեջ գտնվելու ընթացքում նա հիվանդացել է հերպեսով և պապիլոմավիրուսային վարակով, որը հանգեցրել է արգանդի վզիկի քաղցկեղի[5][9][10] և հեռացվել է նրա արգանդի վզիկի կեսը[11]։ Սեքս արդյունաբերության մեջ իր կյանքի ընթացքում և դրանից հետո նա պայքարել է ալկոհոլի և թմրամոլության դեմ[5][12]։ 1993–1994 թվականների պոռնոգրաֆիկ կարիերայի ընթացքում Լաբենը նկարահանվել է շուրջ 15 կինոնկարում։ Նա նշել է, որ կինոնկարների սեռական գործողություններում նկարահանվելը ֆիզիկապես վնասակար է կանանց համար (նրանք ունենում են հետանցքային արյունահոսություն ու գինեկոլոգիական արյունազեղումներ) ու հոգեցունց[13]։
2005 թվականին Լաբենը նախաձեռնել է առցանց ագրեսիվ շուկայավարման արշավ՝ օգտագործելով սոցցանցերի կայքերը սեռական արդյունաբերությանը հասնելու համար։ 2008 թվականին հիմնադրել է հավատքի վրա հիմնված կազմակերպություն, որը կոչել է «Վարդագույն խաչ» հիմնադրամ[14]։ Խումբը կենտրոնացել է պոռնո արդյունաբերության մեջ գտնվողների իրազեկման վրա և աջակցություն է առաջարկել այդտեղից հեռանալ ցանկացողներին[15][16]։ Կազմակերպությունն առցանց նվիրատվություններ է հավաքել ու առցանց ֆորումներում օժանդակություն առաջարկել թմրանյութերից, սեքսից և պոռնոգրաֆիայից կախվածություն ունեցող անձանց։ Երբ Լաբենը հայտնաբերել է հետաքրքրված անհատներին, նրանց ուղարկել է առաջին օգնության փաթեթներ, որոնք լցված էին կրոնական գրականությամբ, աստվածաշնչերով, քրիստոնեական երաժշտությամբ, տեղական մթերային և հանրախանութների նվեր քարտերով և հոգևոր և գործնական օգնության այլ իրերով[17]։ «Վարդագույն խաչ» հիմնադրամի երկրորդական ուշադրության կենտրոնում են եղել այն անձինք, ովքեր ցանկացել են վերականգնվել պոռնոգրաֆիկ կախվածությունից։ Հիմնադրամը մասնակցել է պոռնոգրաֆիայի համաժողովներին՝ երկրպագուներին բացատրելու համար, որ պոռնոն ամենևին էլ դյութիչ չէ, ինչպես նաև հասել է պոռնո աստղերին և հիշեցրել, որ նրանք տարբերակներ ունեն[18]։
«Վարդագույն խաչ» հիմնադրամը նաև լոբբինգ է իրականացրել ընդդեմ պոռնոգրաֆիայի և մեծահասակների զվարճանքի արդյունաբերության[19]։ Լաբենը սատարել է Կալիֆոռնիայի օրենսդիր Չառլզ Կալդերոնին պոռնոգրաֆիական արդյունաբերությունը հարկելու վերջինիս ջանքերում, և խոսել օրենսդիրների հետ իր փորձի մասին[20]։ Նա նշել է, որ պոռնոֆիլմի նկարահանման հրապարակում հաճախ մեկ կնոջ հետ ներկա են լինում մի քանի տղամարդիկ, ովքեր նվաստացուցիչ գործողություններ են անում կնոջ նկատմամբ[17][21]։ Նա պոռնոֆիլմի տեսարանների մասին արտահայտվել է որպես մտերմությունից զուրկ ու «ամբողջովին մեխանիկական և գազանային»։ Հետագայում գրել է, որ «կանայք զզվում են նկարահանման հրապարակից, իսկ դերասանների մեծ մասը թմրանյութեր և ալկոհոլ են օգտագործում»[17]։ 2010 թվականի հունիսին խոսել է ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի և Սենատի անդամների և նրանց աշխատակազմի հետ Վաշինգտոնում` պոռնոարդյունաբերության տարիներից իր մարմնին հասցված վնասի մասին[22]։ Ավելին, Լաբենն անկեղծացել է արդյունաբերության մեջ ապօրինի և վտանգավոր աշխատանքային պայմանների վերաբերյալ, և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները համարել աշխատավայրի անվտանգության խնդիր և հասարակության առողջության պահպանման խնդիր[23]։
2012 թվականին Լաբենը հանրային ֆորումներում ներկայացրել է իր անձնական փորձը մեծահասակների կինոարտադրության ոլորտում և բարձրաձայնել իր վերականգնման ընթացքի և պոռնոգրաֆիայի հուզական, մտավոր և ֆիզիկական ազդեցությունների մասին[24]։ 2011 թվականի փետրվարին խոսել է Քեմբրիջի համալսարանում, որտեղ նա ներկայացրել է պոռնոգրաֆիայի վնասակար հետևանքները և քննարկել այդ հարցը փաստաբանների հետ, որոնք խոսում էին պոռնոգրաֆիայի արդյունաբերության անունից[25]։
2013 թվականի հունվարին շվեյցարացի ձայնագրիչ և մոդել Պատրիկ Նուոն հրապարակավ պնդել է, որ Լաբենն օգնել է իրեն հաղթահարել պոռնոգրաֆիկ կախվածությունը[26]։
2016 թվականի հունվարին «Վարդագույն խաչ» հիմնադրամը փակվել է[27]։
Լաբենը հայտնվել է միջազգային տարբեր լրատվամիջոցներում, այդ թվում՝ ռադիո, հեռուստատեսություն ու կինոնկարներ։ Նրա կյանքի պատմությունը ներկայացվել է «Traffic Control» և «Out of the Darkness» վավերագրական ֆիլմերում, որոնցից վերջինն ընտրվել է որպես 2011 թվականի Հովհաննես Պողոս Երկրորդ կինոփառատոնի բացման ֆիլմ[28][29]։
Նրա մասին է նաև 2012 թվականին նկարահանված «After Porn Ends» վավերագրական կինոնկարը, որը պոռնո արդյունաբերությունից դուրս գալուց հետո կյանքի մասին է։ , 2011 թվականի փետրվարին նա դարձել է «Սատանան և Շելի Լաբենը» վերնագրով վավերագրական ֆիլմի գլխավոր հերոսուհին։ Կինոնկարը վիճարկում է պոռնոգրաֆիայի ոլորտում Լաբենի փորձը և այն տրավման, որը նրա ասելով, կարելի է վերագրել այդ տարիներին[30][31]։ 2012 թվականի հունիսին Սլովակիայում Լաբենը տեղական լրատվամիջոցներում խոսել է իր կյանքի պատմության մասին[32]։
2011 թվականի հունվարին Լաբենը թողարկել է ռեփ / հիփ հոփ ալբոմ, որի հասույթն ուղղվել է «Վարդագույն խաչ» հիմնադրամին և օգնել կանանց և տղամարդկանց վերականգնվել պոռնոգրաֆիայից։ Առաջին սինգլը, որը կրում է «Killer Fantasy» անվանումը, ներկայացնում է պոռնո երկրպագուի հետ խոսող պոռնոաստղի ուղերձը, որը պատմում է մեծահասակների պոռնոարդյունաբերության հիմքում ընկած ճշմարտության մասին[33]։
Վախճանվել է 50 տարեկանում 2019 թվականի փետրվարի 9-ին Կալիֆոռնիայի Սպրինգվիլ բնակավայրում։ Մահվան պատճառը չի նշվում[34]։
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
{{cite news}}
: |author=
has generic name (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շելի Լաբեն» հոդվածին։ |
|