Շեյխ Խամդուլլախ | |
---|---|
Ծնվել է | 1436[1] |
Ծննդավայր | Ամասիա, Թուրքիա |
Վախճանվել է | 1520[1] |
Մահվան վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | գեղագիր |
Թեմաներ | Islamic calligraphy? |
Ուսուցիչ | Hayreddin Mar‘aşî?[2] |
Աշակերտներ | Hüsâmeddin Hüseyin Şah?[2] և Շեհզադե Քորքուդ[2] |
Sheikh Hamdullah Վիքիպահեստում |
Շեյխ Խամդուլլախ (թուրքերեն՝ Şeyh Hamdullah, 1436[1], Ամասիա, Թուրքիա - 1520[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), օսմանյան գեղագիր։
Ծնվել է Ամասիայում։ Նրա հայրը՝ Մուստաֆա Դեդեն, սերում է մի տոհմից, որի ներկայացուցիչները գաղթել են դեպի Թուրքիա Միջին Ասիայից դեպի Ամասիա[3]։
Խամդուլլախն գեղագրությունը սովորել է Խաիրեդդինա Մարասից, ով նրան ուսուցանել է արաբական գեղագրության վեց ոճերը[4]։ Խամդուլլախն իր աշխատանքներում փորձում էր ընդօրինակել հին վարպետների գործերը[5]։ Ուսման ընթացքում նա հանդիպել է որդուն Մեհմեդ IIին, որոնք շուտով դարձան ընկերներ։ Նա դառնալով Բայազեթի սուլթան Խամդուլլախին հրավիրեց մայրաքաղաք Ստամբուլ։ Այնտեղ նա դարձավ Սուլթանի արքունիքի գլխավոր գեղագրիչը[3]։
1485 թվականին Բայեզիդը ձեռք է բերեց հայտնի գեղագիր Յակուտ ալ-Մուստասիմի 7 գործերը։ Դրանից հետո նա Խամդուլլախին հանձնարարեց կատարել նոր գեղագրական ոճ, որը նման էր Ալ-Մուստաիմի օգտագործած ոճին։ Չնայած Խամդուլլախը Ալ-Մուստաիմի աշխատանքը համարեց անգերազանցելի, բայցևայնպես համաձայնեց։ Հետազոտողների կարծիքով, նոր ոճը, որը Բայեզիդը պատվիրեց ստեղծել, պետք է դառնար նոր կայսրության և նոր տոհմի խորհրդանիշ, որի հիմնադիրը նա ցանկանում էր դառնալ[6]։
Խամդուլլախը ժամանակավորապես դարձավ ճգնավոր, որի ընթացքում, ըստ նրա տեսիլքի Մուհամեդ մարգարեն սովորեցրել է գեղագրության նոր ոճեր[7]։ Արդյունքում, Խամդուլլախն վերամշակեց Նասխ գեղագրական ոճը։ Սկսաց 1500 թվականից ի վեր Ղուրանի մեծ մասը գրվել է Խամդուլլախի ոճով, որի համար հայտնի է որպես «Օսմանյան գեղագրության հայր>>[8]։ Խամդուլլախի աշակերտները տարածում էին նրա ոճը ամբողջ Օսմանյան կայսրությունում։ [9]Խամդուլլախի ոճը գործածվում էր շուրջ 150 տարի՝ նրան դարձնելով օսմանյան ամենանշանակալից գեղագետներից մեկը։ Նույնիսկ երկու հարյուր տարի անց գեղագրության ուսանողները, ներառյալ Խաֆիզ Օսմանի, վերարտադրեցին Խամդուլլախի աշխատանքները[10]։
Խամդուլլախն իր ամբողջ կյանքը նվիրեց գեղագրությանը, նույնիսկ երբ նա ավելի քան 80 տարեկան էր, դեռ գեղագրություն էր գրում։ Խամդուլլախն ստեղծեց 47 Մուսաֆներ, ինչպպես նաև բազմաթիվ դժուզով և այլ աշխատանքներ, որոնցից շատերը գտնվում է Թոփքափը ամրոց պալատի հավաքածուում[11]։ Բայեզիդ մզկիթները ներկված են Խամդուլլախի գեղագրով, Ֆիրուզագան և Դավուդան Ստամբուլում, ինչպես նաև Բայեզիդ մզկիթը Ադրիանապոլիսում[12]։
Խամդուլլախի համբավի մեծացմանը զուգընթաց՝ գեղագրությունից զատ աճում էին նրա հմտությունների պատմությունները՝ ասելով, որ Խամդուլլախն հիանալի նետաձիգ էր, բազեագետ, լողորդ և հիանալի դերձակ[5]։
Խամդուլլախն մահացել է 1520 թվականին Ստամբուլ քաղաքում։ Թաղված է Կարաջաախմետի գերեզմանատանը։ Նրա աշխատանքները պահպանվել են մինչ օրս, և պահվում են Տոպկապի պալատի հավաքածուում[13]։
Խամդուլլախի որդին՝ Մեվլյանա Դեդե Չալաբին, նույնպես գեղագիր էր, և ամուսնացած էր Ամասիացի գեղագրիչ Շուկրուլլե Խալիֆայի հետ, ով նախկինում սովորել էր Խամդուլլախի մոտ։ Խամդուլլախի թոռները՝ Պիր Մուհամեդ Դեդեն և Դերվիշ Մուհամեդը, գեղագրիչներ դարձան, Ճիշտ ինչպես նրանց հայրը և պապը[14]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեյխ Խամդուլլախ» հոդվածին։ |