Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Շեն խար վենախի | |
---|---|
Երգի հեղինակ՝ Դեմետրե արքա | |
Տեսակ | Միջնադարյան |
Բառերի հեղինակ | Անհայտ |
Երկիր | Վրաստան |
Հաստատված | հաստատվել է Խորհրդային Միության կողմից |
Shen Khar Venakhi Վիքիպահեստում |
Շեն խար վենախի (վրաց.՝ შენ ხარ ვენახი, տառադարձում՝ Շեն խար վենախի), Միջնադարում եղել է Վրաստանի հիմնը։ Հիմնի տեքստը ամբողջությամբ վերագրվում է Դեմետրե I թագավորին (1093-1156)։ Երգի կոմպոզիտորը հայտնի չէ։ Ենթադրվում է, որ Դեմետրե I-ն է գրել հիմնը Դավիթ Գարեջայի վանքային համալիրում իր կալանքի ժամանակ։
Հիմնը նվիրված է Մարիամ Աստվածածնին, ինչպես նաև այն աղոթք էր Վրաց ուղղափառ եկեղեցուն։
Քանի որ երգը վերագրված չէր ոչ սրբերի, և ոչ էլ աստվածների անունով, այն միակ օրհներգն էր, որը աթեիստական Խորհրդային Միությունը թույլ տվեց իրականացնել։ Այդ ժամանակներում կար և՛ Արևելյան և՛ Արևմտյան Վրաստանների հիմներ, որոնք կատարվում էին տարբեր հնչերանգներով։
Հիմնը, որպես կանոն, կատարում են երգչախմբով առանց որոշակի գործիքների միջամտության։
|
|
|