Գյուղ | ||
---|---|---|
Շենթիլ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառ | Խարբերդի գավառ | |
Այլ անվանումներ | Շնթիլ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 23000 | |
|
Շենթիլ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Խարբերդի դաշտում։
Գյուղի անվանումը նշանակում է «շեն բլուր», իսկ Շնթիլ տարբերակը աղավաղված անվանաձևն է։
Գյուղն ավերվել, իսկ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
1872-1873 թվականներին ուներ 95, իսկ XX դարի սկզբին՝ 108 տուն հայ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքներն էին հողագործությունը, արհեստները ու մասամբ անասնապահությունը։
Շենթիլն ուներ Ս. Աստվածածին (կամ Ս. Սարգիս) անունով եկեղեցի։
Գյուղն ուներ վարժարան, որտեղ սովորում էին 40 աշակերտներ[2]։