Շերբրուկ ֆր.՝ rue Sherbrooke | |
---|---|
Երկիր | Կանադա |
Գտնվում է | Մոնրեալ, Montréal-Est?, Վեսթմաունթ և Montreal West? |
Անվանվել է | Ջոն Կոուպ Շերբրուկ[1] |
Շերբրուկ փողոց (ֆր.՝ rue Sherbrooke), 31,3 կիլոմետր երկարությամբ գլխավոր պողոտա, Մոնրեալի կղզու երկրորդ ամենամեծ փողոցը։ Փողոցը սկսվում է Մոնրեալի արևմուտքից և ավարտվում է Պուանտ օ Թխեմբլեի կղզու ծայրում` հատելով Գուին բուլվարը և միանալով Նոտր Դամ փողոցին։ Քավենդիշ բուլվարի արևելյան մասում այս ճանապարհը կազմում է Քվեբեկ 138 փողոցի մաս։
Փողոցը բաժանված է երկու մասի։ Շերբրուկ փողոցի արևելյան մասը գտնվում է Սենտ Լորան բուլվարում, իսկ Շերբրուկ փողոցի արևմտյան մասը` արևմուտքում։ Արևմտյան հատվածում են գտնվում բազմաթիվ պատմական կառույցներ[2][3]։
Շերբրուկ փողոցի արևելյան մասն անցնում է Մոնտ Ռոյալ սարահարթի եզրով (և' վարչական, և' տեղագրական) Côte à Baron հայտնի բարձունքի գագաթին և հյուսիսում շարունակվում Մոնրեալի բուսաբանական այգու և Մեզոնով այգու միջով և հարավում` Օլիմպիական զբոսայգու։ Փողոցն անվանվել է 1816-1818 թվականներին Բրիտանական Հյուսաիսային Ամերիկայի գեներալ նահանգապետ Ջոն Կոուպ Շերբրուկի պատվին[4]։
1817 թվականին Շերբրուկ փողոցը ի սկզբանե բաղկացած էր երկու հատվածից` Bleury փողոցից դեպի Սանգինեթ փողոց։ Այդ ժամանակաշրջանում քաղաքի կենտրոնական մասից հարաբերական հեռավորությունը դժվարացնում էր արդյունաբերության կամ գործարանների ստեղծումը։ Շատ հիվանդանոցներ և ուսումնական հաստատություններ փողոցում տեղակայվեցին 19-րդ դարում, ինչպիսիք են` ՄաքԳիլի համալսարանը, Jacques-Cartier նորմալ դպրոցը, Մոնտ Սեն Լուի քոլեջը, Bon Pasteur մենաստանը։
Քսաներորդ դարի սկզբից մինչև 1930-ական թվականներ Շերբուկ փողոցը եղել է Մոնրեալի ամենահեղինակավոր փողոցը։ 1912 թվականին փողոցի արևմտյան հատվածում է տեղակայվել Մոնրեալի գեղարվեստի թանգարանը։ Հետագայում քաղաքի կենտրոնի ընդարձակման հետ մեկտեղ նոր ՈՒեսթմաունթ հատվածում շքեղ նոր տներ կառուցվեցին դեպի արևմուտք։
19-րդ դարի սկզբում Շերբրուկի փողոցը երկարեց դեպի արևելք Մոնրեալի քաղաքային զարգացման հետ զուգընթաց։ Այն բազում հաստատությունների և զբոսայգիների ստեղծման կենտրոնն էր` Լա Ֆոնտան զբոսայգի, Նոտր Դամ հիվանդանոց, Մեզոնով այգի, Մոնրեալի բուսաբանական այգի և Օլիմպիական մարզադաշտը։
1976 թվականին Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ փողոցը պետք է լիներ 8 կմ երկարությամբ Corridart արվեստի ցուցահանդեսի անցկացման վայրը։ Այնուամենայնիվ, վիճահարույց որոշման մեջ նախկին քաղաքապետ Ժան Դրափյոն խաղերի մեկնարկից երկու օր առաջ չեղարկեց ցուցադրությունը[5]։
արևելքում`
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)