Շերիլ Լի Ռալֆ

Շերիլ Լի Ռալֆ
անգլ.՝ Sheryl Lee Ralph
Ծնվել էդեկտեմբերի 30, 1956(1956-12-30)[1] (67 տարեկան)
ԾննդավայրՈւոթերբերի
ԿրթությունՌատգերսի համալսարան, Uniondale High School? և HB Studio
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի, ձայնային դերասանուհի և կինոռեժիսոր
Ամուսին(ներ)Vincent Hughes?
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունSAG-AFTRA

Շերիլ Լի Ռալֆ (անգլ.՝ Sheryl Lee Ralph, դեկտեմբերի 30, 1956(1956-12-30)[1], Ուոթերբերի), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերիլ Լի Ռալֆը ծնվել է Ուոթերբերիում (Կոնեկտիկուտում)[3], աֆրոամերիկացի հոր և ճամայկացի մոր ընտանիքում։ 1973 Նյու Յորքում թագադրվել է որպես «Miss Black Teen-age»: 19 տարեկանում նա ընդունվել է Ռիթերսի համալսարան։ Սկզբում ծրագրել է սովորել բժշկություն, բայց դիակների հետ աշխատելուց և Ամերիկյան թատերական քոլեջում կրթաթոշակ ստանալուց հետո դուրս է եկել համալսարանից[4]։ 2003 թվականին նա դարձել է խոսնակ Ռութգերի համալսարանում։ Ռալֆը ամուսնացած է Փենսիլվանիայի սենատոր Վինսենթ Հյուզի հետ։

1982 թվականին Ռալֆը մասնակցել է «Երազանքների աղջիկ» մյուզիքլին՝ կատարելով Դինա Ջոնսի դերը, որի համար նա առաջադրվել է Թոնի մրցանակի[5]։ 1984 թվականին թողարկեց իր միակ ալբոմը՝ «In the Evening»-ը, որը զբաղեցրել է 6-րդ տեղը Billboard-ի հիթ շքերթում։ 1988 թվականին նա հնչյունավորել է Ռիտային «Օլիվերն և ընկերությունը» մուլտֆիլմում։ Կինոյում նրա նորամուտը եղել է Դենզել Վաշինգտոնի կնոջ դերը «Հզոր Քվին» ֆիլմում։ 1991 թվականին Ռալֆը նկարահանվել է «Սիրուհի» ֆիլմում կատարել է սիրուհու դերը։ Նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ֆնիսթոուններ», «Զսպում» և «Անվերապահ սեր»[6]։

Հեռուստատեսությամբ Ռալֆը հայտնի է «Այս կյանքը» հեռուստասերիալում կատարած Ջինջեր Սենթ Ջեյմսի, «Ստեղծելով կնոջը» ֆիլմում կատարած Էթիեն Թուսեն Բուվիեի, «Մոեշա» սիթքոմում կատարած Դի Միտչելի դերերով, ապա «Արդարադատության լիգա» և «Անսահմանափակ արդարադատության լիգա» ֆիլմերով։ 2000 թվականի հունիսին Ռալֆը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «National Enquirer» թերթի իր և իր ամուսնու մասին հոդվածի համար։ 2009 թվականի հունիսի 16-ին հայտարարվել է, որ Ռալֆը միանում է Բրոդվեյի «Առաջին կանանց ակումբ» մյուզիքլի անձնակազմին։ Նա փոխարինել է դերասանուհի Ադրիան Լինոքսին, ով հեռացել էր նախագծից առողջական խնդիրների պատճառով[7]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Փողի մի մասը (1977)
  • Օլիվեր և ընկերություն (1988) (հնչյունավորում)
  • Հզոր Քվին (1989)
  • Արժանապատիվ ջենթլմեն (1992)
  • Գործի՛ր, քույր (1993)
  • Սպիտակ մարդու բեռը (1995)
  • Բոգուս (1996)
  • Զսպում (1999)

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լավ լուրեր (1978)
  • Զարմացած կինը (1979)
  • Այս կյանք (1986—1989)
  • Ստեղծելով կնոջը(1992—1993)
  • Մոեշա (1996-2001)
  • Արդարադատության լիգա(2001)
  • Նախագիծ Ջենի (2001)
  • Սիրո համար (2008)
  • Հանա Մոնտանա (2008)
  • Երկու սնանկ աղջիկներ (2014)
  • Մտածել ինչպես հանցագործ (2016)
  • Ընտանիք (2019)

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

In the Evening (1984, The New York Music Company)

  1. «You’re So Romantic» (4:38)
  2. «In the Evening» (3:50)
  3. «Give Me Love» (3:34)
  4. «Evolution» (4:02)
  5. «Back to Being in Love» (3:01)
  6. «Be Somebody» (3:35)
  7. «I’m Your Kind of Girl» (3:55)
  8. «B.A.B.Y.» (3:15)
  9. «Ready or Not» (3:46)
  10. «I’m So Glad That We Met» (3:56)

Պրոդյուսեր և գործիքավորող՝ Թրևոր Լոուրենս

  • In The Evening (1984)
  • You’re So Romantic (1985)
  • In the Evening (Remix) (1996)
  • Evolution (Remix) (1998)
  • Here Comes the Rain Again (1999)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]