Ժըպան Արիգօն (թաի.՝ เฌอปราง อารีย์กุล,մայիսի 2, 1996(1996-05-02), Բանգկոկ, Թաիլանդ), ճապոնական AKB48 աղջիկների այդլ խմբի միջազգային քույրն հանդիսացող թաիլանդական BNK48 աղջիկների այդլ խմբի անդամ[1]։ Նա խմբի հիմնադիր անդամներից մեկն է, խմբի առաջին և ներկայիս կապիտանը[2]։
Մինչև 2017 թվականին BNK48 խմբին միանալը, հայտնի էր որպես քոսփլեյ[3]։ 2018 թվականին իր դերասանական կարիերան սկսել է «Homestay» ֆիլմում խաղացած գլխավոր դերով․ GDH 559-ով ֆիլմը հեռարձակվել է նույն թվականի հոկտեմբերին[4]։
Մինչև 2014 թվականը[5] եղել է Մահիդոլի համալսարանի միջազգային քոլեջի գիտական ուսանող, աշխատել է նաև որպես հետազոտական ասիստենտ[3], իր պրոֆեսորի հետ եղել է հետազոտական թերթի համահեղինակ[6]։ Հայրենիքում և արտերկրում մասնակցել է բազմաթիվ գիտական միջոցառումների։ Հայտարարվել է, որ նրա դիմանկարը արբանյակով 2019 թվականին ուղարկվելու է տիեզերք[7]։
Ժըպանը 48 խմբի մասին իմացել է AKB0048 անիմի միջոցով, որը հիմնված էր AKB48 այդլ խմբի վրա։ Նա անիմի իսկական երկրպագու էր և երբ ավելի ուշ հասկանում է, որ խումբն իրական է, դառնում է նաև այդ խմբի երկրպագու[2]։
2016 թվականի հուլիսին 20 տարեկան հասակում նա BNK48 խմբի հավաքագրողների կողմից ներգրավվել է Թաիլանդի նոր քույր AKB48 խմբի մեջ, որի դիմորդները պետք է լինեին 12-18 տարեկան։ Հետագա քննությունը, որի տարիքային սահմանափակումը 22-ն էր նրան հնարավորություն է տալիս դիմելու[8][9]։
Երբ նրան հարցնում են, թե ինչպես է վճռել դառնալ այդլ խմբի անդամ, նա պատասխանում է․ «Ես AKB48 խմբի երկրպագու եմ։ Ես ուզում էի իմանալ, թե իմ այդլներն ինչի միջով են անցնում մինչև հայտնի դառնալը»[10]։ Նա նաև ասել է, որ իր հայրը սկզբում չի ընդունել իր՝ որպես այդլ աշխատելը[11]։
1 500 դիմորդներից 380 աղջիկ համապատասխանաբար անցել են սկզբնական լսումները[2]։ Ժըպանը եզրափակիչ լսումներն անցած 29 անձանցից մեկն էր, որը դառնում է նաև BNK48 մարզիչ, երբ խումբը հայտարարվում է 2017 թվականի փետրվարի 12-ին կայացած Ճապոնական Էքսպո 2017-ին[12]։
Լինելով խմբի՝ թայերեն իմացող անդամներից մեկը, որը կարող էր խոսել նաև ճապոներեն, Ժըպանը նաև օգնում է մարզվել Ռինա Իզութային, որը տեղափոխվել էր AKB48-ից[13]։
2017 թվականի դեկտեմբերի 24-ին Ժըպանը ընտրվում է որպես BIII խմբի առաջին թիմի անդամ[14]։
Նրա սինգլը թողարկվել է 2018 թվականի նոյեմբերի 19-ին[15][16]։
Նա գլխավոր դեր է խաղացել «Homestay» թրեյլերում, որը նկարահանել է GDH 559-ը և ցուցադրվվել է 2018 թվականի հոկտեմբերի 25-ին[4][17]։ Ֆիլմի ռեժիսորն է Փարկփում Վանգփումը, ֆիլմի նկարահանումն ավարտվել է 2018 թվականի մայիսին[18]։
Ժպանգը ծնվել է Հարավային Թաիլանդում՝ Հաթ Յաիում՝ Նոնկլայում, նրա ընտանիքն ապրել է բլրի վրա[19]։ Հետագայում նա տեղափոխվել է Բանգկոկ[19]։
Ընդունվել է Բանգկոկի Roong Aroon School այլընտրանքային դպրոց[20]։ Նա ասել է, որ ինքը ապրում էր որպես նորմալ աղջիկ՝ չիմանալով, թե ինչն է լինելու իր կյանքի նպատակը։ Մոր հետ խորհրդակցելուց հետո նա իրեն ավելի լավ դրսևորելու համար ընտրում է այլընտրանքային դպրոցը[3]։ Դպրոցում պարզում է, որ ավելի լավ է մաթեմատիկայի և գիտությունների մեջ, քան արվեստի։ Նա իսկապես վայելել է գիտական փորձերն ու աշխատանքները և ոգեշնչված իր գիտության ուսուցչով՝ որոշել դառնալ գիտնական[3]։ Նաև ամեն տարի ընտրել է չերլիդերությունը[3]։
2013 ուստարում՝ այլընտրանքային դպրոցն ավարտելուց հետո[5], նա ընդունվում է Մահիդոլ համալսարանի միջազգային քոլեջ, որտեղ նա այժմ ասպիրանտուրայի ուսանող է՝ քիմիայի և ֆիզիկայի գծով[6][21]։ Նա ասում է, որ սովորելու ընթացքում առավելագուն հաճույք է ստացել և կուզենար շարունակել մագիստրոսի և դոկտորի աստիճանները ֆիզիկական քիմիա, քվանտային քիմիա և տիեզերագիտություն բնագավառներում[19]։
Այս քոլեջում պարզել է, որ հետաքրքրվում է նաև քոսփլեյով և ավելի ուշ ճապոնական մշակութային միջոցառումների ժամանակ հանդես է եկել որպես քոսփլեյ[3]։
Քոլեջում սովորելու 2-րդ և 3-րդ տարիներին աշխատել է նաև որպես հետազոտության ասիստենտ[3]։ Նա[22]։
Գիտության մեջ նրա նախապատվության շնորհիվ հրավիրվել է բազմազան ակադեմիական միջոցառումների։ Նաև 2018 Թաիլանդի հավաքականին ուղեկցել է FameLab մրցույթին, իսկ 2019-ին՝ Մեծ Բրիտանիայում կայացած Չելթենհեմի գիտական փառատոնին[23]։
Ժպանը BNK48 խմբի անդամբերից ամենաշատ հետևորդներ ունեցողն է և սովորաբար միջոցառումների ժամանակ ունենում է ձեռքսեղմողների երկար հերթեր[21] ։ Շատերը նրան համարում են BNK48-ի դեմքը[24][25]։
2017 թվականի օգոստոսի, երբ Հյուսիսարևելյան Թաիլանդը տուժել է ուժեղ ջրհեղեղներից, նրա և խմբի անդամների 8 ինքնագրով նկարներ վաճառվել են աճուրդով՝ ջրհեղեղի զոհերի համար գումար հավաքելու նպատակով։ Միայն նրա նկարը արժեցել է 77,000 ֆունտ, իսկ աճուրդը հավաքել է ընդհանուր 246,000 ֆունտ[26]։
BNK48 խմբի անդամներից ամենաբարձր ցուցանիշներով նա նվաճել է 39-րդ տեղը 2018 թվականի AKB48 գլխավոր ընտրության ժամանակ[27]։
↑Lersakvanitchakul, Kitchana (2018 թ․ ապրիլի 28). «BNK48's special guest star». nationalmultimedia.com. Bangkok: The Nation. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
Dunn, Andrew (2018 թ․ մարտի 21). «Musical notes and a chemistry experiment». The Royal Society Publishing Blog. UK: Royal Society. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.