Շիկահերը եթերում անգլ.՝ Walk of Shame | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | մայիսի 1, 2014[1], հունիսի 26, 2014[2] և մայիսի 29, 2014[3][4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Սթիվեն Բրիլ |
Պրոդյուսեր | Սիդնի Քիմմել, Գարի Լուչեզի և Թոմ Ռոզենբերգ |
Սցենարի հեղինակ | Սթիվեն Բրիլ |
Դերակատարներ | Էլիզաբեթ Բենքս, Ջեյմս Մարսդեն, Ջիլիան Ջեյկոբս, Սառա Ռայթ, Բիլ Բեր, Բրայան Քոլեն, Իթան Սափլի, Ian Roberts?, Քեն Դավիթյան, Քևին Նիլոն, Օլիվեր Հադսոն, Ուիլի Գարսոն, Լերի Ջիլիարդ[5], Eric Etebari?[5], Նիսի Նեշ[5], Թիգ Նոտարո[5] և Vic Chao? |
Օպերատոր | Jonathan Brown? |
Երաժշտություն | Ջոն Դեբնի |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես |
Նկարահանման վայր | Լոս Անջելես |
Կինոընկերություն | Lakeshore Entertainment |
Տևողություն | 95 րոպե |
Բյուջե | $15 million[6] |
Շահույթ | $59,209[7] |
Պաշտոնական կայքէջ |
«Շիկահերը եթերում» (անգլ.՝ Walk of Shame), 2014 թվականին նկարահանված կատակերգություն, որի ռեժիսորը և սցենարիստը եղել է Սթիվեն Բրիլը, իսկ Էլիզաբեթ Բենքսը կատարել է գլխավոր դերը։ Համաշխարհային շնորհանդեսը կայացել է 2014 թվականի մայիսի 1-ին։ Ֆիլմը ստացել է բացասական արձագանքներ կինոքննադատների կողմից և ձախողվել է վարձույթում։
Լոսանջելեսցի լրագրող Մեգան Մայլզը երազում է դառնալ լուրերի հաղորդավար։ Եվ ահա, նրա երազանքը կարող է իրականանալ, երբ հեռուստաընկերությունը հայտարարում է լսումներ այդ պաշտոնի համար։ Քասթինգին նախորդող գիշերը, Մեգանն իր ընկերուհիների հետ գնում է գիշերային ակումբ, իսկ առավոտյան արթնանում է անծանոթ տղամարդու հետ անկողնում։ Հայտնվելով քաղաքի ծանծաղուտում առանց իր պայուսակի, որը մնացել է տարհանող մեքենայում, որտեղ գտնվում են նրա իրերը, հեռախոսը և գումարը, իսկ նա պետք է ութ ժամում ցանկացած գնով հասնի իր կյանքի ամենակարևոր զրույցին։
Դերասան | Դեր |
---|---|
Էլիզաբեթ Բենքս | Մեգան Մայլզ |
Ջեյմս Մարսդեն | բարմեն | Գորդոն
Գիլիան Ջեյքոբս | Մեգանի ընկերուհի | Ռոուզ
Սառա Ռայթ | Մեգանի ընկերուհի | Դենիս
Իթան Սափլի | սպա Դեյբ |
Բիլ Բար | սպա Ուոլթեր |
Քեն Դավիթյան | տաքսու վարորդ |
Լորենս Գիլիարդ (կրտսեր) | Սքրիլա |
Ալֆոնսո Մաքոլի | Պուկի |
Դա’Վոն Մաքսոնալդ | Հալկ |
Էրիկ Էթեբարի | բայքեր |
Օլիվեր Հադսոն | Մեգանի նախկին զուգընկերը | Կայլ
Բրայան Քոլեն | թմրավաճառ |
Ուիլի Գարսոն | Դեն Քարլին |
Քևին Նիլոն | Ուղղաթիռի վարորդ | Սթիվ
Նիսի Նեշ | ավտոբուսի վարորդ |
Փի Ջեյ Բրին | Մոշ |
Վիկ Չաո | կապիտան |
Թողարկումից հետո, առաջին հանգստյան օրերին ֆիլլմի շահույթը կազմել է 38.000 դոլլար 51 կինոթատրոնում, միջինում մեկ թատրոնից՝ 780 դոլար[6]։ Ֆիլմի ընդհանուր շահույթը կազմել է 59.209 դոլար թողարկման առաջին շաբաթում և ցուցադրվել է 51 կինոթատրոնում[7]։
|