Գյուղ | |||
---|---|---|---|
Շիկահող | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Կապան (համայնք) | Կապան համայնք[1] | ||
Մակերես | 18.95 կմ² | ||
ԲԾՄ | 980 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 229[2] մարդ (2011) | ||
Խտություն | 10 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | շիկահողցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
| |||
Շիկահող, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]
Գյուղի պաշտոնական անունը Շիշկերտ է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Շիխաուզ անունով[4]։
Գտնվում է Մեղրու լեռների արևելյան ճյուղերից մեկի լանջին՝ ծովի մակերևույթից 980 մետր բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու 12 կմ դեպի հարավ-արևելք։
Տարածքում պահպանվել են միջնադարյան Բերդքար և Կոտրած խաչ գյուղատեղիները, 17-18-րդ դարերի գերեզմաններ, 19-րդ դարի կամուրջ, մ.թ.ա. 7-6-րդ դարերի դամբարաններ, «Խրավանդ» սրբավայրը, իսկ արևմտյան կողմում կան բերդի ավերակներ։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Շիկահողի մշտական բնակչությունը կազմել է 229, առկա բնակչությունը՝ 194 մարդ[2]։ Գյուղը հիմնադրման պահից բնակեցված է եղել հայերով[5][6]։ Ստորև ներկայացված է Շիկահող գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[5][6].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 254 | 362 | 703 | 909 | 870 | 516 | 475 | 329 | 262 | 272[7] | 229[2] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
|