Շիկուտիմիի Քվեբեկի համալսարան | |
---|---|
Տեսակ | university in Quebec? և autonomous university? |
Հիմնադրված է | 1969 |
Ռեկտոր | Nicole Bouchard?[1] |
Անդամակցություն | Universities Canada?[2], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[3], Digital Research Alliance of Canada?[4], Canadian Federation for the Humanities and Social Sciences?[5] և Canadian Research Knowledge Network?[6] |
Երկիր | Կանադա[7] |
Տեղագրություն | Chicoutimi? |
Կայք | uqac.ca(ֆր.) |
Université du Québec à Chicoutimi Վիքիպահեստում |
Շիկուտիմիի Քվեբեքի համալսարան (UQAC), Քվեբեկի համալսարանի մասնաճյուղերից։ Հիմնադրվել է 1969 թվականին և գտնվում է Կանադայի Քվեբեկ քաղաքում, իսկ մասնաճյուղերը՝ գյուղաքաղաքներ Շիկուտիմիյում և Սագնեյում։ Համալսարանն ունի նաև երկրորդական կրթական կենտրոններ, որոնք գտնվում են Լա–Մալբեյում, Սեն–Ֆելիսենում, Ալմայում և Սետ Իլում։ 2003 թվականին համալսարանում կային 6583 ուսանողներ, իսկ համալսարանի համար աշխատում էին 209 պրոֆեսորներ` այն դարձնելով Քվեբեկի համալսարանի տասը ամենամեծ մասնաճյուղերից երրորդը՝ UQAM–ից և UQTR–ից հետո։
Համալսարանը քառասունից ավելի ծրագրեր է առաջարկում բակալավրիատների և շրջանավարտների համար։ Այն ճանաչված է իր շրջանավարտների ներառական, անտառապահպանմանը և երկրաբանությանը նվիրված ծրագրերով։
2005 թվականին UQAC–ը ստեղծեց նոր ծրագրեր օտարերկյա ուղանողներին համալսարան հրավիրելու և Մարոկկոյի, Լիբանանի, Չինաստանի, Սենեգալի, Կոլումբիայի և Բրազիլիայի համալսարանների հետ պայմանագրեր կնքելու համար։
2006 թվականին Շերբրուկի համալսարանը բշժկական կորպուս բացեց Շիկուտիմիի Քվեբեկի համալսարանում` ուսանողներին հնարավորություն տալով համալսարան ընդունվել նաև այլ դասընթացների համար, օրինակ՝ բնագիտության։
Ճարտարագիտական ուսանողները կարող են ընտրել հետևյալ մասնագիտական ճյուղերը՝ Համակարգչային ճարտարագիտություն և Երկրաբանական ճարտարագիտություն[8]։
UQAC–ը նաև առաջարկում է մի քանի ֆրանսալեզու դասընթացներ և համագործակցում է Ֆրանսերենի և Քվեբեկի մշակույթի դպրոցի հետ (ֆր.՝ École de langue française et de culture québécoise)[9]։
Թվային արվեստի, անիմացիայի և դիզայնի դպրոցը տեղակայված է Մոնրեալում և UQAC–ի մաս է կազմում[10]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիկուտիմիի Քվեբեկի համալսարան» հոդվածին։ |
|