Շիմոն Աշկենազի | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1866[1] կամ դեկտեմբերի 28, 1865 Zawichost, Sandomierz County, Świętokrzyskie Voivodeship, Լեհաստան[2] |
Մահացել է | հունիսի 22, 1935[1] Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[3] |
Գերեզման | Okopowa Street Jewish Cemetery |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Մասնագիտություն | դիվանագետ, պատմաբան, ակադեմիկոս, գրող և քաղաքական գործիչ |
Հաստատություն(ներ) | Վարշավայի համալսարան և Լվովի համալսարան |
Գործունեության ոլորտ | Միջազգային հարաբերություններ և Նապոլեոն Բոնապարտ |
Անդամակցություն | Լեհաստանի գիտելիքների ակադեմիա |
Ալմա մատեր | Գյոթինգենի համալսարան և Վարշավայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | լեհերեն[4][5] և ֆրանսերեն |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Szymon Askenazy Վիքիպահեստում |
Շիմոն Աշկենազի (լեհ.՝ Szymon Askenazy, դեկտեմբերի 28, 1866[1] կամ դեկտեմբերի 28, 1865, Zawichost, Sandomierz County, Świętokrzyskie Voivodeship, Լեհաստան[2] - հունիսի 22, 1935[1], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[3]), հրեական ծագմամբ լեհ պատմաբան, քաղաքական գործիչ և դիվանագետ։ Եղել է Ազգերի Լիգայում Լեհաստանի առաջին ներկայացուցիչը։
Հոր պնդմամբ՝ Շիմոն Աշկենազին 1880-ական թվականներին իրավագիտություն է սովորել Վարշավայի կայսերական համալսարանում։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է որպես իրավաբան, սակայն ազատ ժամանակը նվիրել է տարբեր լեզուներով գրքերի ընթերցմանը։ 1893 թվականի ապրիլին սկսել է Գյոթինգենում սովորել պատմություն։ Նրա վրա ազդել է միջնադարյան և ժամանակակից պատմության պրոֆեսոր Մաքս Լեման, որի ղեկավարությամբ նա գրել է դոկտորական ատենախոսությունը՝ «Die letzte Polnische Koenigswahl» (1894)։
1902 թվականից մինչև 1919 թվականի նոյեմբերը Շիմոն Աշկենազին զբաղեցրել է պրոֆեսորի պաշտոն Լվովի համալսարանում։ 1909 թվականին ընդունվել է Լեհաստանի կրթության ակադեմիա (Polska Akademia Umiejętności)։ Նրա գլխավոր գրքերից մեկը՝ «Gdańsk a Polska», հրատարակվել է 1919 թվականին և թարգմանվել անգլերեն (Danzig & Poland, 1921), ֆրանսերեն (Dantzig et la Pologne, 1919) և գերմաներեն (Danzig und Polen, 1919)։ Աշկենազին ցանկացել է ընդունվել Վարշավայի համալսարան, սակայն նրան խանգարել են Բրոնիսլավ Դեմբինսկին և Մարսելյա Հանդելսմանը, որոնք արգելափակել էին նրա թեկնածությունը այդ համալսարանի պրոֆեսորի պաշտոնում։ Աշկենազիի թեկնածությունը պաշտպանած հայտնի լեհերի թվում են եղել Ստեֆան Ժերոմսկին, Զոֆյա Նալկովսկան, Կարոլ Շիմանովսկին, Լեոպոլդ Ստաֆը, Անջեյ Ստրուգը, Յարոսլավ Իվաշկևիչը, Անտոնի Սլոնիմսկին, Վացլավ Սերոշևսկին, որոնք ստորագրել են Վարշավայի համալսարանում Աշկենազիին տեղ տրամադրելու մասին դիմումը (հրապարակված «Ռոբոտնիկում» 1920 թվականի մարտի 2-ին), սակայն ապարդյուն։
Լեհաստանի անկախացումից հետո Աշկենազին ընտրվել է Ազգերի Լիգայում Լեհաստանի առաջին ներկայացուցիչը (1920-1923)։ Նրա թեկնածությունն այդ պաշտոնում հաստատվել է Յուզեֆ Պիլսուդսկու կողմից, և թեկնածությունը ստորագրել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Եվստախիու Սապեգան 1920 թվականի մայիսին։ Ավելի ուշ նա համագործակցել է Լեհաստանի արտաքին գործերի այլ նախարարների՝ Կոնստանտին Սկիրմունտի, Գաբրիել Նարուտովիչի և Ալեքսանդր Սկշինսկու հետ։ 1923 թվականի մայիսին Մարիան Սեյդան դարձել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարը այն բանից հետո, երբ ընդունվել է Լանցկորոնյան պակտի մասին համաձայնագիրը։ Աշկենազին դա ընկալել է որպես հրաժարական տալու նշան[6]։ Նա հրաժարական է տվել այդ պաշտոնից և 1923 թվականի հուլիսին և վերադարձել է Լեհաստան։ Աշխենազին երբեք որևէ քաղաքական կուսակցության անդամ չի եղել։
Շիմոն Աշկենազին մահացել է 1935 թվականի հունիսի 22-ին Վարշավայում։
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link), Askenazy's biography and his letters (1897-1926) to Ludwik Finkel, Lviv University President, and other materials (Polish language)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիմոն Աշկենազի» հոդվածին։ |
|