Շինեյդ Հարնեթ

Շինեյդ Հարնեթ
Շինեյդ Հարնեթի ելույթը 2015 թվականի հուլիսին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Sinéad Harnett
Ի ծնե անունՇինեյդ Մոնիկա Հարնեթ
Ծնվել էհոկտեմբերի 12, 1989 (35 տարեկան)
Անգլիա Լոնդոն, Անգլիա
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ժանրեր
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն2011-այժմ
Լեյբլ
  • Black Butter
  • 333
  • Virgin EMI
ԿրթությունԲորնմութի արվեստի համալսարան
 Sinéad Harnett Վիքիպահեստում

Շինեյդ Մոնիկա Հարնեթ (անգլ.՝ Sinéad Monica Harnett, հոկտեմբերի 12, 1989(1989-10-12)[1], Hat Yai, Hat Yai, Songkhla, Թաիլանդ[2]), անգլիացի երգչուհի և երգերի հեղինակ։

Ծնվել է թաիլանդացի մոր և իռլանդացի հոր ընտանիքում։ Մեծացել է Լոնդոնի հյուսիսային մասում գտնվող Ֆինչլի համայնքում[3][4]։ Հաճախել է Բորնմութի արվեստի համալսարանական քոլեջը, որտեղ սովորել է դերասանական վարպետության աստիճանի համար և ելույթներ ունեցել մի շարք ուսանողական ներկայացումներում, ինչպիսին է օրինակ «Հազար ու մի գիշեր»[5][6]։

Որպես երգչուհի Հարնեթը հայտնի է դարձել 2011 թվականին, երբ Թվիթթերում հետևորդներին ուղղված առաջարկների և թեկնածուների համար բաց հարցումից հետո, գրայմ արտիստ Ուայլիի կողմից ընտրվել է իր «Chill Out Zone» ալբոմի «Walk Away» սինգլին մասնակցելու համար[7][8][9]։ 2012 թվականին մասնակցել է «Disclosure»-ի «Boiling» թրեքին («The Face» մինի ալբոմից)։ Իր դեբյուտային սինգլը՝ «Got Me»-ն, երգչուհին թողարկել է 2013 թվականին Black Butter Records-ում[10]։ Նա նաև մասնակցել է որպես երգերի հեղինակ և լրացուցիչ վոկալիստ Rudimental-ի դեբյուտային՝ «Home» ալբոմին[4][11]։ Հարնեթը նաև մասնակցել է Ռայան Հեմսվորթի «Guilt Trips» սոլո ալբոմի «Small + Lost» մեկնարկային թրեքի ձայնագրմանը[12] և չարձանագրվող վոկալ է ձայնագրել Kidnap Kid-ի «So Close» սինգլի համար[13]։

«N.O.W.» անվամբ դեբյուտային մինի ալբոմը թողարկվել է 2014 թվականի օգոստոսին «333 Records» լեյբլում[14][15]։ Այն ներառել է «No Other Way» սինգլը, որը The Guardian-ի կողմից անվանվել է շաբաթվա թրեք[16]։ Մինի ալբոմի մեկ այլ թրեքը՝ «Paradise»-ն արժանացել է նույն պատվին The Huffington Post-ի կողմից[17]։ Snakehips խումբը, որը մասնակցել է «No Other Way»-ին, ներառել է Հարնեթի մասնակցությունը իր «Days with You» սինգլում[18]։ 2014 թվականի վերջին նա ձայնագրել է իր դեբյուտային ալբոմը պրոդյուսեր Քրիս Լոքոյի հետ Virgin EMI Records լեյբլում թողարկելու համար և առաջադրվել է MTV UK-ի Brand New for 2015 մրցանակի կարճ ցանկում[19]։ Ալբոմը թողարկվել է 2015 թվականին և ներառել է մասնակցություններ այնպիսի երաժիշտների կողմից, ինչպիսիք են Ջեյմս Ֆաունթլերոյը, Քլոի Մարտինին, KOZ-ը, TMS-ը և Two Inch Punch-ը[20]։ Դրա առաջին սինգլը՝ «She Ain't Me»-ն, թողարկվել է 2015 թվականի հունիսին, որին նույն թվականի սեպտեմբերին հետևել է «Do It Anyway»-ը[20][21]։

2016 թվականի սկզբին Հարնեթը մասնակցել է ռեփեր Նիք Բրյուերի «Never Say Never?» սինգլի ձայնագրմանը[22]։ Օգոստոսին նա թողարկել է «Sinead Harnett» մինի ալբոմը Rinse FM-ում, որը ներառել է համագործակցություններ GRADES-ի, JD. Reid-ի, Kaytranada-յի և Snakehips-ի հետ, և արտադրել է «If You Let Me» և «Rather Be with You» սինգլները[23][24]։

2019 թվականի հունիսին Մեդիսոն սքուեր գարդենում Հարնեթը երգել է Միացյալ Թագավորության ազգային օրհներգը՝ Էնթոնի Ջոշուա-Էնդի Ռուիս կրտսեր բռնցամարտի հանդիպումից առաջ։

Հարնեթի վրա ազդեցություն թողած երաժիշտների ցանկում են «The Fugees»-ը, Ուիթնի Հյուսթոնը, Լորին Հիլը, Մայքլ Ջեքսոնը, Դիզի Ռասկալը, Թինա Թըրները և Էմի Ուայնհաուսը[4][25][26]։ 2013 թվականին Billboard-ը գրել է, որ «Հարնեթի հարուստ, անկեղծ ձայնը և դիապազոնը համեմատելի է Ադելի հետ, սակայն նրա ձայնագրություններն ավելի փորձառական և ժամանակակից են՝ ջազային երանգի դիրքերից, մեղեդային էլեկտրոնային փոփը մի փոքր հիշեցնում են Ջեսսի Ուերին կամ Ջենեյ Այքոյին»[27]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Lessons In Love (2019)

Մինի ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Got Me (2013)
  • N.O.W (2014)
  • She Ain't Me (2015)
  • Sinéad Harnett (2016)
  • Chapter One (2017)
  • Got Me (2013)
  • No Other Way (Snakehips-ի մասնակցությամբ) (2014)
  • She Ain't Me (2015)
  • Do It Anyway (2015)
  • If You Let Me (GRADES-ի մասնակցությամբ) (2016)
  • Rather Be with You (2016)
  • Still Miss You (2017)
  • Unconditional (2017)
  • Body (2018)
  • System (JD. Reid-ի հետ) (2018)
  • Lessons (2018)
  • By Myself (2019)
  • Leo Bear (2019)
  • Pulling Away (Gallant-ի մասնակցությամբ) (2019)

Մասնակցություն որպես հյուր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Երգ Ալբոմ
2011 Walk Away
(Wiley՝ Շինեյդ Հարնեթի մասնակցությամբ)
Chill Out Zone
2012 Boiling
(Disclosure՝ Շինեյդ Հարնեթի մասնակցությամբ)
The Face EP
What's in Your Head
(Disclosure) (չարձանագրված վոկալ Շինեյդ Հարնեթի կողմից)
2013 So Close
(Kidnap Kid) (չարձանագրված վոկալ Շինեյդ Հարնեթի կողմից)
Ոչ ալբոմային սինգլ
Hide
(Rudimental՝ Շինեյդ Հարնեթի մասնակցությամբ)
Home
Baby
(Rudimental՝ MNEK-ի և Շինեյդ Հարնեթի մասնակցությամբ)
Small + Lost
(Ռայան Հեմսվորթ՝ Շինեյդ Հարնեթի մասնակցությամբ)
Guilt Trips
2014 Days with You
(Snakehips՝ Շինեյդ Հարնեթի մասնակցությամբ)
Ոչ ալբոմային սինգլ
2015 Treading on Water
(Rudimental՝ Շինեյդ Հարնեթի և Ուիլ Հերդի մասնակցությամբ)
We the Generation
2016 Never Say Never?
(Նիք Բրյուեր՝ Շինեյդ Հարնեթի մասնակցությամբ)
Ոչ ալբոմային սինգլ
2017 Love in Ruins
(Gryffin՝ Շինեյդ Հարնեթի մասնակցությամբ)
Ոչ ալբոմային սինգլ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Discogs — 2000.
  2. Harnett, Sinéad (2015 թ․ հոկտեմբերի 12), «Happy BUTTday !! Birthday twin x
    Cass Lowe @CassLowe @SineadHarnett HAPPY BIRTHDAY TO YOUUU AND TO MEEEEE», Twitter.com
    {{citation}}: Missing or empty |url= (օգնություն)
  3. «New voice for LDN: Sinead Harnett interview». London Evening Standard. 2015 թ․ հունվարի 23. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  4. 4,0 4,1 4,2 Gilgrass, Will (2013 թ․ հուլիսի 9). «Mixmag | Hello: Sinead Harnett». Web.archive.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  5. «The First Arabian Night, AUCB School of Performance, The Arts University, Dorset». bournemouthecho.co.uk. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  6. «Wayback Machine» (PDF). Web.archive.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  7. «UP & COMING ARTIST: SINEAD HARNETT». sickchirpse.com. 2011 թ․ հուլիսի 16. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  8. «New Music Videos, Reality TV Shows, Celebrity News, Pop Culture». mtviggy.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  9. «British Talent! – Sinead Harnett». buzzinunlimited.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  10. «"Got Me" by Sinead Harnett Review». Pitchfork. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  11. «Sinead Harnett Prepares Debut Single». Clash. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  12. «Artist in profile: Sinead Harnett». Yahoo!. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  13. «Kidnap Kid - So Close - Black Butter Records». Web.archive.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  14. «Listen: Sinead Harnett 'Paradise' – MTV UK». MTV. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  15. «Watch Sinead Harnett's sultry and summery new video». dazeddigital.com. 2014 թ․ հուլիսի 9. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  16. Sampson, Issy (2014 թ․ օգոստոսի 29). «Sinead Harnett's No Other Way, this week's best new track». The Guardian. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  17. Kristobak, Ryan Kristobak Ryan; Editor, HuffPost Associate Entertainment (2014 թ․ օգոստոսի 14). «The Artist You Need To Know This Week Is Sinead Harnett». HuffPost. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին. {{cite web}}: |last2= has generic name (օգնություն)
  18. Lester, Paul (2014 թ․ հուլիսի 11). «New band of the week: Snakehips (No 13)». The Guardian. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  19. «MTV Brand New For 2015 Nominees Revealed! – MTV UK». MTV. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  20. 20,0 20,1 «Sinead Harnett Got Her Break Singing For Wiley And Disclosure, But Now It's Her Turn on Top». thefader.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  21. «Listen to Sinead Harnett's new single 'Do It Anyway'». Thefourohfive.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  22. «In Conversation: Sinead Harnett x Nick Brewer | Features | Clash Magazine». Clashmusic.com. 2020 թ․ մարտի 8. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  23. «Sinead Harnett releases self-titled EP prod. by Kaytranada, Snakehips & JD Reid | RWD». Rwdmag.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  24. Sydney Gore (2016 թ․ դեկտեմբերի 14). «Sinead Harnett Will Mend Your Broken Heart With Her Cozy Voice». Nylon.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  25. «Premiere: Listen to Sinead Harnett's "Paradise"». complex.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  26. «Singer Sinead Harnett steps into spotlight at Chadderton Baths gig after 'eye opening' collaborations – Mancunian Matters». mancunianmatters.co.uk. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  27. «Backbeat: Singer Sinead Harnett Lights Up London Gig for Full House of A&Rs». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շինեյդ Հարնեթ» հոդվածին։