Գյուղ | ||
---|---|---|
Շիշտևաց | ||
ալբ․՝ Shishtaveci; սերբ.՝ Шиштевац / Šištevac | ||
Երկիր | Ալբանիա | |
Գավառ | Կուկասի գավառ | |
Շրջան | Կուկասի շրջան | |
Համայնք | համայնք | |
Այլ անվանումներ | Շիշտավեց, Շիշտևեց | |
ԲԾՄ | 1 431[1] մ | |
Խոսվող լեզուներ | ալբաներեն | |
Ազգային կազմ | գորացիներ | |
Կրոնական կազմ | մուսուլմաններ | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Հեռախոսային կոդ | (+355) 24 | |
Ավտոմոբիլային կոդ | KU | |
| ||
Շիշտևաց (նաև՝ Շիշտավեց, Շիշտևեց; ալբ․՝ Shishtaveci; սերբ.՝ Шиштевац / Šištevac), գյուղ հյուսիսարևելյան Ալբանիայում։ Ընդգրկված է Կուկասի գավառի Շիշտևաց համայնքի կազմում։ Տեղակայված է Գորա պատմական նահանգի՝ Ալբանիային պատկանող տարածքում, որի բնակչության հիմնական մասը կազմում են հարավսլավոնական էթնիկական խմբերի մուսալմանացված ներկայացուցիչները՝ գորացիները։ Վերջիններս Շիշտևացից բացի բնակվում են նաև Բորյեում, Պակիշայում, Կոշարիշտեում, Ցերնոլևոյում, Օրգոստայում, Օրեշեկում և Զապոդում[2]։
Շիշտևաց գյուղը տեղակայված է Ալբանիայի ու Կոսովոյի սահմանից դեպի արևմուտք՝ մեկ կիլոմետրից էլ պակաս հեռավորության վրա։
Բալկանյան երկրորդ պատերազմից հետո՝ 1913 թվականին, Գորայի մի մասը, այդ թվում՝ Շիշտևաց բնակավայրը, հանձնվեց Ալբանիային։ 1916 թվականին դեպի Մակեդոնիա ու Պոմորավյե կատարած գիտարշավի ժամանակ Շիշտևաց է այցելել բուլղարացի լեզվաբան Ստեֆան Մլադենովը, ում հաշվարկներով այդ ժամանակ գյուղում կար շուրջ 200 տուն[3]։
Ալբանիայում բուլղարական եկեղեցական դպրոցների գլխավոր համակարգող-կազմակերպիչ Սրեբրեն Պոպետրովի՝ 1930 թվականին կազմված զեկույցի համաձայն՝ Շիշտևաց գյուղում կար շուրջ 200 տուն[4]։