Շիրազի աղցանը (պարս.՝ سالاد شیرازیsālād shirāzi)[1] պարսկական աղցան է, որ անվանել են ի պատիվ Իրանի հարավային Շիրազ քաղաքի, որտեղ աղցանը ստեղծվել է[2][3][4]։ Համեմատաբար նոր ուտեստ է, որ թվագրվում է լոլիկի՝ Իրան մուտք գործելուց հետո ինչ-որ մի ժամանակ՝ 19-րդ դարի վերջերին՝ Ղաջարական ժամանակաշրջանում[5]։ Աղցանի հիմնական բաղադրամասերն են վարունգը, լոլիկը, սոխը, ձիթայուղը, համեմունքներ, մրգային թթվահյութ, թեև երբեմն լայմի հյութ ևս օգտագործվում է դրա պատրաստման մեջ[1][6]։ Իրանում աղցանն ուտում են տարին կլոր՝ որպես լրացնող կերակրատեսակ մսով ուտեստների, օրինակ, քաբաբի հետ[6][7][8], հիմնական ուտեստից առաջ կամ հետո[9]։ Շիրազի աղցանը մատուցվում է նաև պարսկական ավանդական լուբիա պոլոյի հետ, որը լոլիկով, բրնձով, կանաչ լոբով, գառան կամ տավարի մսով ուտեստ է[10]։ Խոհարարական գրքերի հեղինակ Ջիլա Դանա Հաերին այն նկարագրում է որպես զովացնող, ամառային աղցան[2]։
Շիրազի աղցանը համարվում է ազգային խոհանոցի կարևոր, լրացնող ուտեստներից մեկը[3]։ Այն կարող է նաև որպես խաշած կծու ուտեստների ամոքունք օգտագործվել՝ կծվությունը մեղմելու համար[11]։ Այն սովորաբար խրթխրթան է, հյութեղ[1][12], և ինչ-որ չափով նման է պիկո դե գալոին և Իսրայելական աղցանին.[8][13]:
Շիրազի աղցանի հիմնական բաղադրամասերն են մանր կտրտած վարունգը, լոլիկը և սոխը, որոնք խառնում են մրգային թթվահյութով, կամ կիտրոնի ու լայմի հյութով և ավելացնում չորացրած անանուխ[1][2]։ Ձիթայուղը, աղը
և պղպեղն ավելացնում են ըստ ճաշակի[2][3], իսկ լրացուցիչ բաղադրամասերն ընդգրկում են մանրացրած անանուխ, մաղադանոս, սամիթ, սումակ և կարմիր քացախ[8][9]։ Աղցանը կարող է ունենալ թթու կամ աղի համ, ընդ որում, համն առավել ընդգծված է, եթե պատրաստվել է մատուցելուց մեկ կամ ավելի ժամ առաջ, որը թույլ է տալիս, որ համերը միախառնվեն[2]։ Այն կարող է մատուցվել հացի տեսակների՝ պիտայի կամ լավաշի հետ[6] կամ պանրի ու ընկուզեղենի հետ։