Շիրլի Էնն Գրաու անգլ.՝ Shirley Ann Grau | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1929[1][2] |
Ծննդավայր | Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[3] |
Վախճանվել է | օգոստոսի 3, 2020[4] (91 տարեկան) |
Վախճանի վայր | Kenner, Ջեֆերսոն շրջան, Լուիզիանա, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, վիպասան և վիպասան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | H. Sophie Newcomb Memorial College? (1950)[5] և Tulane University School of Liberal Arts? |
Ժանրեր | վեպ և պատմվածք |
Ուշագրավ աշխատանքներ | Տնպահները[6] |
Պարգևներ | |
Shirley Ann Grau Վիքիպահեստում |
Շիրլի Էնն Գրաու (անգլ.՝ Shirley Ann Grau, հուլիսի 8, 1929[1][2], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[3] - օգոստոսի 3, 2020[4], Kenner, Ջեֆերսոն շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի գրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր։
Շիրլին ծնվել է Նոր Օռլեանում (Լուիզիանա նահանգ)[8] և իր ստեղծագործությունների նյութը հիմնականում վերցրել է հեռավոր ու խոր Հարավի կյանքից[8]։
Մանկությունը մեծ մասամբ անց է կացրել Ալաբամա նահանգի Մոնթգոմերի և Սելմա քաղաքներում կամ դրանց մերձակայքում, մոր հետ[9]։ 1950 թվականին ավարտել է Phi Sigma Kappa-ն[10], ապա բակալավրի որակավորումով՝ Թուլեյն համալսարանի կանանց կոորդինացման կենտրոնի Նյուքոմբ քոլեջը[11]։ 1956 թվականին նրա «Սև արքայազնը» («The Black Prince») խորագիրը կրող պատմվածքների ժողովածուն Գրքի ազգային մրցանակի (National Book Award) է ներկայացվել «Գեղարվեստական արձակ» անվանակարգում։ Իսկ 1964 թվականին Շիրլի Էնն Գրաուի հրատարակած «Տնպահները» («The Keepers of the House») սագան հաջորդ տարի արժանացել է Պուլիտցերյան մրցանակի՝ դարձյալ «Գեղարվեստական արձակ» անվանակարգում[12][13]։ Երբ մրցութային հանձնաժողովի անդամներից մեկը հեռախոսով հայտնել է նրան այդ լուրը, Շիրլին, նրա ձայնը նմանեցնելով իր ծանոթներից մեկի ձայնին, մտածել է, որ կատակում են կամ ձեռ են առնում և վրա է բերել՝ «Չմոռանաք, որ ես նաև Անգլիայի թագուհին եմ», ու կախել է լսափողը։ Կարճ ժամանակ անց Շիրլիին զանգահարել է նաև «Տնպահները» գրքի հրատարակիչը ու շփոթահար կին գրողին հայտնել, որ առանց կատակի՝ Շիրլիին Պուլիտցերյան մրցանակ է շնորհվել[14]։
Նրա ստեղծագործություններում գլխավորապես արծարծվում են ռասայական և սեռային անհավասարությանն առնչվող հիմնահարցեր, գեղարվեստի միջոցներով հետազոտվում են մահվան, կործանումի, հղիության արհեստական ընդհատման և համանման այլ թեմաներ՝ հիմնականում Ալաբամայի կամ Լուիզիանայի անցյալից վերցված նյութի հիման վրա[15]։ Եվ չնայած Շիրլին իր գրվածքների նյութը չի սահմանափակում հեռավոր ու խոր Հարավով կամ միայն կանանց հիմնախնդիրների մասին պատմություններով, նրան առաջին հերթին համարում են ֆեմինիստական և Հարավի մասին գրականության կարևոր ներկայացուցիչներից մեկը[16]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիրլի Էնն Գրաու» հոդվածին։ |
|