Շլոմիթ Մալկա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1993[1] (31 տարեկան) |
Ծննդավայր | Ռեխովոտ, Իսրայել |
Քաղաքացիություն | Իսրայել |
Կրոն | հուդայականություն |
Մասնագիտություն | մոդել և հեռուստահաղորդավարուհի |
Ամուսին | Yehuda Levi?[2][3] |
Shlomit Malka Վիքիպահեստում |
Շլոմիթ Մալկա (եբրայերեն՝ שלומית מלכה), իսրայելցի մոդել, որը Նկարահանվել է Ռալֆ Լորեն կորպորացիա, Maybelline, L’Oréal, Schwarzkopf, Bebe-ի և Müller Yogurt ապրանքանիշերի գովազդներում։ 2013 թվականին նա դասվել է Իսրայելի ամենաբարձր վարձատրվող մոդելների տասնյակում[4]։ 2015 թվականին նա դարձել է ներքնազգեստ արտադրող իտալական Intimissimi ապրանքանիշի դեմքը։
Շլոմիթ Մալկան ծնվել է 1993 թվականի դեկտեմբերի 23-ին Թել Ավիվում։ Մայրը՝ Աննա Մագին, PR մենեջեր է, ծնունդով Նիկոլաևից է[5], Իսրայել է տեղափոխվել 1990 թվականին[6]։ Հայրը մարոկկացի ծագում ունեցող իրավաբան է։ Ծնողներն ամուսնալուծվել են, երբ Շլոմիթ Մալկան եղել է երեք տարեկան։
Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում նրա ֆեյսբուքյան լուսանկարները նկատել է մոդելային գործակալությունը, որն Իսրայելի պաշտպանության բանակից թույլտվություն է ստացել ծառայությունը և մոդելի աշխատանքը համատեղելու համար[7]։ 2014 թվականի մարտին նա եֆրեյտորի կոչումով անցել է պահեստազոր։ Նույն թվականին նա տեղափոխվել է Նյու Յորք։ 2015 թվականին նա դարձել է ներքնազգեստ արտադրող իտալական Intimissimi ապրանքանիշի դեմքը։
Ամուսնացել է իսրայելցի դերասան Յեհուդա Լևիի հետ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շլոմիթ Մալկա» հոդվածին։ |
|