Շլոմո Արգով | |
Կրթություն՝ | Ջորջթաունի համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 14, 1929[1] |
Ծննդավայր | Երուսաղեմ, Միացյալ Թագավորություն |
Վախճանի օր | փետրվարի 23, 2003[1] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Երուսաղեմ |
Թաղված | Հար Հայմենխոտ |
Քաղաքացիություն | Իսրայել |
Շլոմո Արգով (եբրայերեն՝ שלמה ארגוב, դեկտեմբերի 14, 1929[1], Երուսաղեմ, Միացյալ Թագավորություն - փետրվարի 23, 2003[1], Երուսաղեմ), իսրայելցի դիվանագետ։ Մեծ Բրիտանիայում Իսրայելի դեսպանի պաշտոնավարման ժամանակ հարձակման է ենթարկվել, որը 1982 թվականին պաշտոնական պատրվակ է ծառայել Իսրայելի բանակի՝ Լիբանան ներխուժման համար։
Արգովը ծնվել է Երուսաղեմում, 1929 թվականին։ «Պալմահ» ռազմական խմբավորման անդամ էր, ծառայել է Իսրայելի պաշտպանական ուժերում, ստեղծման օրվանից, 1948 թվականին։ Մասնակցել է 1948-1949-ական թվականների արաբա-իսրաելյան պատերազմին, վիրավորվել է։
1950-1952-ական թվականներին սովորել է ԱՄՆ-ում, Ջորջթաունի համալսարանում, այնուհետև՝ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում։ 1959 թվականից դիվանագիտական ծառայության մեջ է։ Աշխատել է Գանայում, Նիգերիայում, ԱՍՄՆ-ում։ 1971-1974-ական թվականներին Իսրայելի դեսպանն էր Մեքսիկայում։ Այնուհետև որպես դեսպան աշխատել է Նիդերլանդներում, 1979 թվականին Իսրայելի ԱԳՆ-ում նշանակվել է հեղինակավոր պաշտոնում՝ դեսպան Մեծ Բրիտանիայում։
1982 թվականի հունիսի 3-ին լույս 4-ի գիշերը Արգոն ընդունելությունից հետո դուրս էր գալիս Լոնդոնի Դորչեստերյան հյուրանոցից, երբ հանկարծակի ենթարկվեծ երեք անծանոթ անձանց հարձակմանը։ Նա հրազենային վնասվածք ստացավ գլխին, որից հետո երեք ամիս գտնվում էր կոմայի մեջ։ Ինչպես հետագայում պարզվեց, հարձակվողները Աբու Նիդալի ահաբեկչական կազմակերպության անդամներ էին, անջատված Պաղեստինի ազատության կազմակերպությունից։ Երկու խմբավորումները պայքարում էին միմյանց դեմ։ Պատասխան գործողությունը ուղղված էր Լիբանանում ՊԱԿ-ի ճամբարների դեմ։ Ի պատասխան պաղեստինցիները հրազգություն են սկսել Իսրայելի տարածքում, որի դադարեցման համար 1982 թվականի հունիսի 6-ին իսրայելյան բանակը ներխուշել է Լիբանան։ Հարձակվողներից մեկը՝ Նավաֆ ալ Ռոզանը իրանյան հետախուզության գնդապետ էր, և մահափորձը հավանաբար հավանության էր արժանացել Իրանի կողմից[2]
Արգովը վիրավորվելուց հետո հաշմանդամ դարձավ։ Մինչև մահը նա հոսպիտալացված էր Երուսաղեմի Ադասա խար խա Ցոֆիմ հիվանդանոցի վերականգնողական բաժանմունքում։ Նա կաթվածահար էր և մշտական բժշկական օգնության կարիք ուներ։ Արգովի կինը՝ Հավան այս ամբողջ ընթացքում խնամում էր նրան, մինչև իր մահը՝ 2002 թվականը։
2003 թվականին մահափորձից 21 տարի անց, Շոլոմո Արգոն մահացավ 74 տարեկան հասակում, ստացած վնասվածքի հետևանքով։
Գիդոնը՝ Շոլոմո և Հավա Արգոների երեք երեխաներից մեկը Հերցլիանայի Միջդիսցիպլինար կենտրոնում գերազանցիկ ուսանողների համար նախաձեռնել է կրթական ծրագիր հոր անունով։
|