Նկարագրություն | |
Տեսակ | պուրակ և բլուր |
Հասցե | Schloßberg[1] |
Վարչական միավոր | Գրաց[1] |
Երկիր | Ավստրիա[1] |
Schloßberg, Graz Վիքիպահեստում |
Շլոսբերգ (գերմ․՝ Schlossberg, թարգմանաբար նշանակում է ամրոցի սար), անտառապատ սար ավստրիական Գրաց քաղաքի կենտրոնում, միջնադարյան ամրոցով, որը այդ քաղաքի խորհրդանշական տեսարժան վայրերից մեկն է համարվում։ Սարը վերածվել է հանրային զբոսայգու, որի կառավարումն իրականացնում է Holding Graz ընկերությունը[2][3], և որտեղ զվարճանքի բազմաթիվ օբյեկտներ, ռեստորաններ ու սրճարաններ են գործում։
Սարի վրա դեռևս 10–րդ դարում բերդ է կառուցվել։ 16–րդ դարի կեսերին Հյուսիսային Իտալիայից հրավիրված ճարտարապետների նախագծերով կառուցվել է 400 մետր երկարությամբ ամրոց, որը երբեք չի նվաճվել, և միայն 1809 թվականին՝ Շյոնբրունի պայմանագրի կնքումից հետո, մասամբ ավերվել է Նապոլեոն Բոնապարտի զորքերի կողմից։ Այդ դժվարին, ծանր ժամանակներում ժամացույցակիր Uhrturm աշտարակը և Glockenturm զանգակատուն–աշտարակը ավերածությունից փրկվել են միայն այն բանի շնորհիվ, որ Գրացի բնակիչները հանգանակություն են կազմակերպել ու փրկագին են վճարել դրանց պահպանության համար[2][3][4][5]։
Սարը՝ ամրոցի մնացորդներով, հանրային զբոսավայրի է վերածվել 1839 թվականին, Լյուդվիգ ֆոն Վելդենի նախաձեռնությամբ։ Այցելուների հատուկ ուշադրությանն են արժանանում Uhrturm–ը, Glockenturm–ը, Türkenbrunnen–ը և փրկված երկու զինանոցները։ Uhrturm–ը Գրացի խորհրդանիշերից մեկն է դարձել, Glockenturm–ն էլ հռչակվել է իր հսկայական Liesl զանգով, որ ամենամեծն է ողջ տարածաշրջանում[2][3][6]։
Նախկին զորանոցներից մեկի ներքնահարկը վերածվել է Kasemattenbühne անվանումը կրող թատերասրահի, որտեղ բացօթյա համերգներ ու ներկայացումներ են տրվում[7][8]։
Շլոսբերգի ընդհատակում թունելների մի մեծ համակարգ է ստեղծվել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ քաղաքի բնակիչներին ռմբակոծությունների ժամանակ պատսպարելու նպատակով։ Այդ թունելների մի մասը, այդ թվում՝ Շլոսբերգպլացը Կարմելիտերպլացին կապողը, մինչև օրս էլ մատչելի է։ Գործում է նաև ստորգետնյա գմբեթավոր աղոթարան Dom im Berg–ը[2] և մանկական քարանձավային երկաթուղի։
Սարի գագաթը քաղաքի կենտրոնի հետ կապված է զառիթափ արահետներով, աստիճաններով, երկաթգծով՝ Schlossbergbahn–ով, ճոպանուղով։ Բացի այդ, վերջերս շահագործման է հանձնվել վերելակը, որը սարի գագաթը կապում է թունելների համակարգի և վերջինիս միջոցով՝ Շլոսբերգպլացի հետ[9][10]։
Շլոսբերգի ամրոցի ընձեռած հնարավորությունները հաշվի առնելով՝ ամեն տարի այստեղ անցկացվում է ժամանակակից երաժշտության, արվեստի ու քաղաքական դիսկուրսի փառատոն՝ Elevate Festival–ը։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շլոսբերգ» հոդվածին։ |
|