Շյերսթի Ալվեբերգ

Շյերսթի Ալվեբերգ
Ծնվել էհուլիսի 26, 1948(1948-07-26)
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա
Մահացել էհոկտեմբերի 18, 2021(2021-10-18)[1][2] (73 տարեկան)
Մասնագիտությունկինոռեժիսոր, գեղարվեստական ղեկավար, պարուսույց, պարուհի, բալետմայստեր և բալետի պարող
Քաղաքացիություն Նորվեգիա
Պարգևներ
IMDbID 0023368
Պաշտոնական կայքէջalveberg.com
 Kjersti Alveberg Վիքիպահեստ


Շյերսթի Ալվեբերգ (նորվ.՝ Kjersti Alveberg, հուլիսի 26, 1948(1948-07-26), Օսլո, Նորվեգիա - հոկտեմբերի 18, 2021(2021-10-18)[1][2]), նորվեգացի պարուհի և խորեոգրաֆ։ Վերջին 30 տարների ընթացքում նա բազմաթիվ բալետներ է բեմադրել թատրոնում ինչպես նաև հեռուստատեսության համար։ Նրա բեմադրություններն առանձնանում են իրենց յուրօրինակությամբ մեծ հռչակ բերեցին նրան ինչպես Նորվեգիայում, այնպես էլ արտասահմանում։ Ինչպես նաև նրա յուրօրինակ բեմադրությունները բազմաթիվ մրցանակների են արժանացել[3][4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շյերսթի Ալվեբերգը պարել է սովորել Օսլոյում գտնվող Նորվեգիայի ազգային բալետի ակադեմիա (նորվ.՝ Statens balletthøgskole): Նրա ուսուցիչն է եղել բալետի հայտնի պարուհի Յուռնն Կիռկենեռը (նորվ.՝ Jorunn Kirkenær): Որից հետո ուսումը շարունակել է Նյու-Յորքում, Ամստերդամուոմ, Լոնդոնում և Փարիզում։ Ավարտելով ուսումը նա մի քանի տարի ելույթ էր ունենեում Օսլոյի թատրոնում և հեռուստատեսությունում[3][4]։Հետևելով 1970-ական թվականներին «Օսկար» բալետային ստուդիայի աշխատանքին՝ այսինքն թե ինչպես են այնպիսի վետերանները ինչպիսիք Հեննի Մյուրերը և Էդիթ Ռոգերը աշխատում երտասարդ պարողների հետ Շյերսթի Ալվեբերգը որոշում է հանդես գալ որպես խորեոգրաֆ։ Նրա առաջին աշխատանքը 1975 թվականին բեմադրված «I morgen?» անունը կրող ներկայացումը, ինչը մեծ հաջողություններ ունեցավ և ցուցաադրվեց հեռուստատեսությամբ[4]։ Աշխատելով խորեոգրաֆ NRK նորվեգական հեռուստաընկերության համար նա մի շարք բալետներ բեմադրեց, որոնք նախատեսված էին հենց հեռուստատեսային նկարահանումների համար և որոնք բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացավ ինչպիսիքն են «Aske, Skodde, Støv for Vinden», «Fragile», «Utenfor rekkevidde»: Նա նաև բալետներ է բեմադրել Carte Blanche, «Rav» և «Ekko» հեռուստատեսությունների համար որոնք հետագայում ևս ցուցադրվեցին NRK հեռուստատեսության եթերում։

Շյերսթի Ալվեբերգ եղել է Ֆրանսիայում 1992 թվականին տեղի ունեցած XVI-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության կազմակերպչական խմբի նորվեգական մասի գեղարվեստական ղեկավարը։ Նա նաև մշակել է 1994 թվականին Լիլեհամերում տեղի ունեցած XVII-րդ ձմեռաիյն օլիմպիական խաղերի բացման արարողության հիմանական միտքը։ 2005 թվականին Ալվեբերգը Օսլոյի Ազգային գրադարանի (նորվ.՝ Nasjonalbiblioteket) բացման արարողության գեղարվեստական ղեկավարն էր։ 2008 թվականին Riksteatret և Rikskonsertene թատրոններ պատվերով նա բեմադրում է «@lice» անունը կրող խաչաձև ներկայացումը[5],որն այնուհետև շրջագայության ընթացքում ցուցադրվում է ողջ Նորվեգիայում:2010 թվականին Օսլոյի Ազգային արվեստի ակադեմիայինորվ.՝ Kunsthøgskolen i Oslo նոր շենքի պաշտոնական բացման արարողության համար նա բեմադրել է «Նանո» բալետը։ 2010 թվականին Շյերսթի Ալվեբերգը Telenor Culture Award-ի ժյուրիի նախագահն էր[6]։ Շյերսթի Ալվեբերգի աղջիկը նորվեգացի լուսանկարիչ Նոա Ալյվեբերգն է (նորվ.՝ Noah Alveberg):

խորեոգրաֆիկ աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Մեկնաբանություն Արտադրող ընկերություն
1975 «I morgen?» Բալետ, Սեմինար The Norwegian National Ballet-ում NRK նորվեգական հեռուստաընկերություն
«Fot» Բալետ «Օսկար» ստուդիա (նորվ.՝ Studio oscar)
1976 «Skulle ønske du var her» Իստվան Կորդա Կովաչիի ղեկավարությամբ բենադրված հեռուստատաեսային բալետ (հունգ.՝ István Korda Kovács) NRK նորվեգական հեռուստաընկերություն
1979 «Skapelser» NRK նորվեգական հեռուստաընկերություն 10 ամյակի տոնակատարություն ժամանակ Heni-Unstad-ի մշակութային կենտրոնը(նորվ.՝ Henie Onstad kunstsenter),NRK նորվեգական հեռուստաընկերություն
«Dekadans» Սեմինար, երիտասարդ խորեոգրաֆներ Նորվեգիայի օպերայի եւ բալետի ազգային թատրոն(նորվ.՝ Den Norske Opera & Ballett
1980 «Reise i sur-søt saus» NRK նորվեգական հեռուստաընկերություն
1981 «Blue» Սոլո NRK նորվեգական հեռուստաընկերություն
«Exodus» Սոլո NRK նորվեգական հեռուստաընկերություն
1983/1984 «6 Dance Videos» Ամառային համերգ Հոլմենկոլլենում [[Եվրոպական հեռարձակողների միություն (ЕВС), NRK նորվեգական հեռուստաընկերություն
1985 «Utenfor rekkevidde» Հեռուստահաղոդում NRK նորվեգական հեռուստաընկերություն
«Nå» Նորվեգիայի օպերայի եւ բալետի ազգային թատրոն (նորվ.՝ Den Norske Opera & Ballett
«Media» Սոլո Ալյվեբերգ 1985 թվականի երիտասարդ պարողների Եվրատեսիլ Եվրոպական հեռարձակողների միություն (ЕВС) NRK նորվեգական հեռուստաընկերություն
«Aske, Skodde, Støv for Vinden» Հենրիկ Իբսենի «Պեր Հյուտ» պիեսի հիման վրա բեմադրված հեռուստատեսային բալետ NRK նորվեգական հեռուստաընկերություն
1986 «YR» Սոլո Ալյվեբերգ NRK նորվեգական հեռուստաընկերություն
1987 «Spirits» Բալետ, ZDF-ի հեռարձակում , 1987 թվականի երիտասարդ պարողների Եվրատեսիլ Եվրոպական հեռարձակողների միություն (ЕВС)
1988 «Rav» Carte Blanche Բերգենի Միջազգային փառատոն (նորվ.՝ Festspillene i Bergen)
1989 «Volven» Համաշխարհային պրեմիերան շրջագայության ընթացքում Նորվեգիայի օպերայի եւ բալետի ազգային թատրոն (նորվ.՝ Den Norske Opera & Ballett
1990 «Fragile» Ֆիլմ-պար NRK նորվեգական հեռուստաընկերություն
«Metropolis» Ալվեբերգ հեռուստանախագիծ NRK նորվեգական հեռուստաընկերություն
1991 «Lokk» 1991 թվականի երիտասարդ պարողների Եվրատեսիլ Եվրոպական հեռարձակողների միություն(ЕВС)
1992 «Moments» Բալետ Օսլոյի Սև արկղ թատրոն (անգլ.՝ Oslo Black Box Theatre)
Ալվեբերգ 1992 թվականին տեղի ունեցած XVI-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության կազմակերպչական խմբի նորվեգական մասի գեղարվեստական ղեկավար ]] NRK նորվեգական հեռուստաընկերություն
1993 «Ekko» Video Dance International փառատոնի գրան պրի NRK նորվեգական հեռուստաընկերություն
1994 «In One» Բալետ, ցուցադրվել է Carte Blanche-ում Den norske balletthøyskole|Den norske balletthøyskole|
«Picassos kvinner» 20-ամյա ստեղծագործական հոբելյան Հենի-Ունստադի մշակութային կենտրոն նորվ.՝ Henie Onstad kunstsenter
1995 «Alveberg Evening» 20-ամյա ստեղծագործական հոբելյան Carte Blanche
«Dance Macabre» Ամառային համերգ Հոլմենկոլլենում Եվրոպական հեռարձակողների միություն (ЕВС), NRK նորվեգական հեռուստաընկերություն
1996 «In Me» Սոլո NRK նորվեգական հեռուստաընկերություն
«Bønn» Բալետ NRK նորվեգական հեռուստաընկերության համար
1997 «Skjeve Blikk» Նորվեգիայի ազգային բալետի ակադեմիա (նորվ.՝ Statens balletthøgskole)
1998 «Babels Barn» Նորվեգիայի օպերայի եւ բալետի ազգային թատրոն (նորվ.՝ Den Norske Opera & Ballett)
1999 «Tikk Takk 1000» 2000 թվականի ամանորյա գալա համերգ Նորվեգիայի օպերայի եւ բալետի ազգային թատրոն (նորվ.՝ Den Norske Opera & Ballett, Նորվեգիայի ազգային բալետի ակադեմիա (նորվ.՝ Statens balletthøgskole
«Skjøre Sekunder» Սոլո Լինե Ալսակերի կատարմամբ Նորվեգիայի ազգային թատրոն, NRK նորվեգական հեռուստաընկերություն
«Skjeve Blikk» Նոր տարբերակ NRK նորվեգական հեռուստաընկերության հեռարձակում Oslo Dance Ensemble
2000 «Volven» Բալետ, նոր տարբերակ[7] Նորվեգիայի օպերայի եւ բալետի ազգային թատրոն (նորվ.՝ Den Norske Opera & Ballett
«Mini Macho» Նորվեգիայի ազգային բալետի ակադեմիա (նորվ.՝ Statens balletthøgskole
2001 «Reise på drømt hav» Նորվեգիայի օպերայի եւ բալետի ազգային թատրոն (նորվ.՝ Den Norske Opera & Ballett)
«Rommet og mennesket» Կատարում և խորեոգրաֆիա NRK նորվեգական հեռուստաընկերություն
«Lille Speil» Det Norske Teatret]'
2002 «Nett No!» Երեկոյան ներկայացում Det Norske թատրոնում NRK նորվեգական հեռուստաընկերություն
2003 «Dancing Cuba!» Վավերագրական հեռուստահաղորդում
«Dans meg» Ալվեբերգ հեռուստանախագիծ NRK նորվեգական հեռուստաընկերություն
2004 «Nett No!» Հյուրախաղեր Հարարեում Օսլոյի ազգային արվեստի ակադեմիա (նորվ.՝ Kunsthøgskolen i Oslo)
«Lille Speil»[8] Հյուրախաղեր Նիսում
2005 «Hush!» Բացման արարողության գեղարվեստական ղեկավար Նորվեգիայի ազգային գրադարան (նորվ.՝ Nasjonalbiblioteket)
2006 «Cubaret» Բալետ Oslo Dance Ensemble
2008 «@lice»[5] խաչաձև ներկայացում, նկարահանվել և ցուցադրվել է NRK2 հեռուստաընկերության կողմից 2009 թվականին
2009 «Transcendance» Բալետ Օսլոյի ազգային արվեստի ակադեմիա (նորվ.՝ Kunsthøgskolen i Oslo)
2010 «Nano» Բալետ Օսլոյի ազգային արվեստի ակադեմիա (նորվ.՝ Kunsthøgskolen i Oslo)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Dansaren og koreografen Kjersti Alveberg er død(նորվ.)
  2. 2,0 2,1 2,2 https://nbl.snl.no/Kjersti_Alveberg
  3. 3,0 3,1 «Kjersti Alveberg / History» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 10-ին.
  4. 4,0 4,1 4,2 Valdemar Hansteen. «Kjersti Alveberg» (նորվեգերեն). NBL. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 10-ին.
  5. 5,0 5,1 «Oslopuls: Teaterprøve i Nydalen». Oslopuls (նորվեգերեն). Aftenposten. 19 февраля 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 10-ին.
  6. «В Норвегии вручена премия за вклад в культуру Telenor Culture Prize 2010» (ռուսերեն). Telenor. 28 сентября 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 1-ին.
  7. «Volven». Pluto.no. 6 февраля 2000. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 23-ին.
  8. Roquebrune Cap-Martin (7 июня 2004). «Tiny mirrors / Scenes from a cohabitation». Danseinfo.no. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շյերսթի Ալվեբերգ» հոդվածին։