Շնաձկների տարափ անգլ.՝ Sharknado | |
---|---|
Երկիր | ԱՄՆ[1] |
Ժանր | ֆիլմ աղետի մասին, ֆիլմ հրեշների մասին, ֆանտաստիկ ֆիլմ, սարսափ ֆիլմ և կինոֆանտաստիկա |
Թեմա | շնաձկներ |
Թվական | հուլիսի 11, 2013[2] և հոկտեմբերի 25, 2013[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Էնթոնի Ֆերանտե |
Պրոդյուսեր | Դևիդ Մայքլ Լատտ |
Դերակատարներ | Իեն Զիրինգ, Թարա Ռիդ, Ջոն Հերդ, Քեսի Սերբո, Jaason Simmons?, Robbie Rist?, Չաք Հիտտինգեր և Aubrey Peeples? |
Օպերատոր | Ben Demaree? |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես |
Նկարահանման վայր | Լոս Անջելես և Սանտա Մոնիկա |
Կինոընկերություն | The Asylum[4][5] |
Տևողություն | 86 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
Sharknado Վիքիպահեստում |
Շնաձկների տարափ (անգլ.՝ Sharknado), հեռուստատեսային աղետ-ֆիլմ` նկարահանված 2013 թվականին «The Asylum» կինոստուդիայի կողմից։ Դերերում են Տարա Ռիդը, Յան Զիրինգը, Ջոն Հյորդը և Կեսի Սերբոն։ Պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի հուլիսի 11-ին Syfy հեռուստաալիքով[6]։
Սարսափելի ջրային պտտահողմը օվկիանոսից բարձրացնում է օդ հազարարավոր շնաձկների և նետում նրանց Լոս Անջելես։ Սերֆինգով զբաղվող Ֆին Շեպերդը իր ընկերներ Բազի և Նովայի հետ մեկնում է որոնելու իր կնոջը` Էյպրիլին և դեռահաս աղջկան` Կլաուդիային։
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի հուլիսի 11-ին՝ հավաքելով 1,4 միլիոն հեռուստադիտողի էկրանների առաջ, ինչը կազմում է Syfy-ի սովորական ֆիլմի հանդիսատեսների չափ` 1,5 միլիոն[7]։ Ֆիլմը մեծ քննարկումներ է առաջացրել Թվիթերում։ Դրա մասին խոսել են Դեյմոն Լինդելոֆը, Ուիլ Ուիթոնը, Օլիվիա Ուայլդը, Կորի Մոնտեյթը[8][9]։ Այդպիսի անսպասելի հեղինակությունից հետո Syfy-ը կրկնել է ֆիլմը մեկ շաբաթ անց` հուլիսի 18-ին։ Այս անգամ ֆիլմը դիտել է 1,89 միլիոն մարդ (38%-ով ավելի շատ, քան առաջին անգամ)[10]։ Երրորդ ցուցադրությունը հուլիսի 27-ին հավաքել է 2,1 միլիոն հեռուստադիտող[11]։
Ֆիլմը արժանացել է կինոքննադատների դրական արձագանքին։ Rotten Tomatoes-ում ֆիլմն ունեցել է 82% դրական արձագանք, միջին վարկանիշը կազմում է 6,1` հնարավոր 10 միավորից[12]։
Syfy ընկերությունը պատվիրեց ֆիլմի շարունակությունը, որի իրադարձությունները պետք է տեղի ունենաին Նյու Յորքում։ Ընկերությունը մրցույթ հայտարարեց լավագույն անվանման համար թվիթերում[13][14]։ 2013 թվականի օգոստոսի 8-ին հաստատվեց «Շնաձկների տարափ։ Հաշվով երկրորդը» անվանումը։ Պրեմիերան կայացավ 2014 թվականին[15]։ 2015 թվականի հուլիսի 22-ին Syfy-ով ցուցադրվեց երրորդ ֆիլմը` «Շնաձկների տարափ 3։ Օ, ո՛չ» (անգլ.՝ Sharknado 3: Oh Hell No!)[16], որի պրեմիերիայից հետո հայտարարվեց հաջորդ մասի նկարահանման մասին, որը պետք է լույս տեսներ 2016 թվականի հուլիսին[17]։ Այս անգամ երկրպագուները կարող էին քվեարկել թվիթերում և Syfy-ի պաշտոնական կայքում, թե ինչ են ցանկանում տեսնել ֆիլմի 4-րդ մասում[17]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շնաձկների տարափ» հոդվածին։ |
|