Շնորհավոր Ամանոր ֆր.՝ La Bonne Année | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա Իտալիա |
Ժանր | ֆիլմ կողոպուտի մասին և կինոկատակերգություն |
Թվական | ապրիլի 13, 1973[1], հոկտեմբերի 23, 1973[1], նոյեմբերի 8, 1973[1], դեկտեմբերի 12, 1973[1], հունվար 1974[1], մարտի 2, 1974[1], հուլիսի 18, 1974[1], դեկտեմբերի 20, 1974[1], հունվարի 20, 1975[1], հունվարի 24, 1975[1], հոկտեմբերի 24, 1975[1] և նոյեմբերի 21, 1975[1] |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Կլոդ Լելուշ[2] |
Սցենարի հեղինակ | Կլոդ Լելուշ |
Դերակատարներ | Լինո Վենտուրա[2], Françoise Fabian?[2], Միրեյ Մատյո[2], Frédéric de Pasquale?[2], Սիլվանո Տրամկուիլի[2], Անդրե Ֆալկոն[2], Bettina Rheims?[3], Շառլ Ժերար[2], Claude Mann?[2], Élie Chouraqui?[3], Ժորժ Ստակե[3], Gérard Sire?[2], Lilo?[2], Michel Bertay?[2], Michou?[3] և Rémy Julienne? |
Օպերատոր | Կլոդ Լելուշ |
Երաժշտություն | Ֆրանսիս Լե |
Տևողություն | 90 րոպե |
Շնորհավոր Ամանոր (ֆր.՝ La Bonne Année), Կլոդ Լելուշի կինոֆիլմը, պրեմիերան կայացել է 1973 թվականին։ Ֆիլմը գունավոր է, սակայն տեսարանների մի մասը սև-սպիտակ են[4]։
Լինո Վենտուրան և Ֆրանսուազ Ֆաբիանը Սան Սեբաստիայի XXI միջազգային փառատոնին պարգևատրվել են Տղամարդու և կանացի լավագույն դերեր անվանակարգերում[5]։
1987 թվականին նկարահանվել է ֆիլմի ամերիկյան տարբերակը, գլխավոր դերերում էին Ջոն Ավիլդսենը և Պիտեր Ֆալկը։
Սայմոնն (Լինո Վենտուրա) իր համագործակից Շառլի (Շառլ Ժերար) հետ պատրաստում է այն, ինչ ինքը նկարագրում է որպես «ավազակության պատմության մեջ առաջին հոգեբանական կողոպուտը», այն է` Կաննի Van Cleef & Arpels ոսկերչական խանութի կողոպուտը։ Նախապատրաստական աշխատանքների ժամանակ գանգստերը ծանոթանում է հարևանությամբ գտնվող հնարժեք իրերի տաղավարի սեփականատեր Ֆրանսուազի (Ֆրանսուազ Ֆաբիան) հետ և սիրահարվում է նրան։ Հանցագործ Սայմոնի ու գեղեցկուհի Ֆրանսուազի սիրո պատմությունը զարգանում է հանցագործության պատմությունից գրեթե անկախ։
Ոսկերչական խանութը կողոպտած հանցագործն ազատ է արձակվում Ամանորից առաջ, և ոստիկանությունը հույս ունի, թե նրա միջոցով կգտնի հանցակցին, ում մոտ պահվում են գանձերը։
Ֆիլմը շատ առումներով նման է Կլոդ Լելուշի այլ աշխատանքներին[6]։ Այն նկարահանված է փոքր-ինչ հնացած, բայց գրավիչ նոստալգիկ ոճով[4][6]։
Ֆիլմը բարձր է գնահատվել Ժան-Պիեր Մելվիլի կողմից, ով այն գլուխգործոց է անվանել և երեք անգամ դիտել է, որպեսզի դրա մասին իր կարծիքը հայտնի Լելուշին[7]։
Ֆիլմը ստացել է իսպանական Սուրբ Գևորգ մրցանակ` «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում[5]։
|