Շոն Սփայսեր անգլ.՝ Sean Spicer | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Connecticut College? (1993), Naval War College? (2012), Portsmouth Abbey School? (1989) և Portsmouth Abbey School? |
Մասնագիտություն՝ | political adviser, մամլո քարտուղար, քաղաքական գործիչ, անվանի անձ և հեռուստահաղորդավար |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | սեպտեմբերի 23, 1971[1] (53 տարեկան) |
Ծննդավայր | Մանհասսեթ, North Hempstead, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Sean Michael Spicer |
Կայք՝ | seanspicer.com |
Շոն Մայքլ Սփայսեր (անգլ.՝ Sean Michael Spicer, սեպտեմբերի 23, 1971[1], Մանհասսեթ, North Hempstead, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), իռլանդական ծագման ամերիկացի քաղաքական ստրատեգ[2]։ Լինելով կոմանդերի կոչումով ԱՄՆ ռազմածովային ուժերի պահեստազորի զինծառայող՝ եղել է Վաշինգտոնում ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ի զորակազմի շտաբերի պետերի միացյալ կոմիտե անդամ[3][4]։ 2017 թվականի հունվարի 20-ից մինչև 2017 թվականի հուլիսի 21-ը եղել է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում Սպիտակ տան մամուլի քարտուղարը[5]։ Ավելի քան երկու ամիս զբաղեցրել է նաև Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրենի պաշտոնը[6][7]։
Շոն Սփայսերը ծնվել է ապահովագրական գործակալ Մայքլ Վիլյամ Սփայսերի և Բրաունի համալսարանի արևելաասիական հետազոտությունների ֆակուլտետի ուսումնամեթոդական բաժնի վարիչ Քեթրին Սփայսերի ընտանիքում[8][9][10]։
1985-1989 թվականներին Սփայսերը այցելել է Portsmouth Abbey School[11]։ Այնուհետև ուսանել է Կոնեկտիկուտի քոլեջում, որտեղ սովորել է քաղաքագիտություն և 1994 թվականին ստացել բակալավրի աստիճան պետական կառավարման ոլորտում[12]։
Ավելի ուշ ընդունվել է Նյուպորտում ռազմածովային քոլեջ, որն ավարտել է 2012 թվականին՝ Ազգային անվտանգության և ռազմավարական հետազոտությունների ոլորտում մագիստրոսի դիպլոմով։
1999 թվականին Սփայսերը դուրս է եկել ԱՄՆ ռազմածովային ուժերի ռեզերվում որպես հասարակայնության հետ կապերի սպա, ներկայումս ունի կոմանդերի կոչում (երկրորդ կարգի կապիտան)։ 2016 թվականի դեկտեմբերի դրությամբ այն եղել է Վաշինգտոնում ԱՄՆ ռազմածովային ուժերի ռեզերվի զորակազմի շտաբերի պետերի միացյալ կոմիտեում։
1990-ական թվականների վերջին Սփայսերը տարբեր ժամանակներում աշխատել է Նյու Ջերսի նահանգից կոնգրեսականներ Մայք Պապասի[13] և Ֆրանկ Լոբիոնդոյի[14], Ֆլորիդայի նահանգից կոնգրեսականներ Մարկ Ֆոլիի[15] և Քլեյ Շոյի հետ[16]։
2000-2001 թվականներին Սփայսերը զբաղեցրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կառավարական բարեփոխումների վերահսկողության և վերահսկողության կոմիտեի հաղորդակցությունների գծով տնօրենի պաշտոնը։ 2001-2002 թվականներին աշխատել է Ազգային հանրապետական ընտրական հանձնաժողովում, որպես կադրերի ամրագրման տնօրեն։
2003-2005 թվականներին Սփայսերը եղել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բյուջեի կոմիտեի հաղորդակցության գծով տնօրեն և մամուլի քարտուղար։ Ավելի ուշ եղել է Ներկայացուցիչների պալատի հանրապետական կոնֆերանսի հաղորդակցության գծով տնօրեն։ Հետագայում 2006-2009 թվականներին զբաղեցրել Է ԱՄՆ-ի ԶԼՄ-ների և հասարակայնության հետ կապերի առևտրային ներկայացուցչի օգնականի պաշտոնը Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմում։
2009-2011 թվականներին Սփայսերը եղել է Endeavor Global Strategies-PR ընկերության համահիմնադիրը և գործընկերը, որը զբաղվում է ԱՄՆ կառավարությունում օտարերկրյա կառավարությունների և բիզնես-կորպորացիաների շահերի ներկայացմամբ։ Սփայսերի ֆիրման լոբբինգ էր անում Կոլումբիայի կառավարության շահերը ԱՄՆ կառավարության հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շրջանակներում՝ այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հրապարակային քննադատության ֆոնին։
2011 թվականի փետրվարին Սփայսերին նշանակել են Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեում հասարակայնության հետ կապերի տնօրեն, իսկ 2015 թվականի փետրվարից նա սկսել է կատարել նաև ռազմավարության հարցերով գլխավոր մասնագետի գործառույթները։ Այդ պաշտոնում Սփայսերը աշխատել է ազգային կոմիտեի ղեկավար Ռայնս Պրիբուսի հետ, որը նշանակվել է Թրամփի վարչակազմում Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար։
2016 թվականի դեկտեմբերի 22-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Շոն Սփայսերին նշանակել է Սպիտակ տան մամուլի քարտուղար[5]։ 2016 թվականի դեկտեմբերի 24-ին նաև առաջադրվել է հաղորդակցությունների գծով տնօրենի պաշտոնում՝ Ջեյսոն Միլլերի այդ պաշտոնից հրաժարվելուց հետո[6][7]։
Հուլիսի 21-ին ճեպազրույցի ժամանակ հրաժարական է տվել[17]։
Այսպիսով, ինչպես գրում է The NYT-ը, նա իր բողոքն է հայտնել Դոնալդ Թրամփին՝ ֆինանսիստ Էնթոնի Սկարամուչիի՝ Սպիտակ տան հասարակայնության հետ կապերի գծով տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
2004 թվականի նոյեմբերի 13-ին Սփայսերն ամուսնացել է Ռեբեկա Քլեր Միլերի հետ, որը աշխատել է Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմի հասարակայնության հետ կապերի գծով փոխտնօրեն։ Ներկայումս Ռեբեկան զբաղեցնում է գարեջրի դիստրիբյուտորների ազգային ասոցիացիայի հաղորդակցությունների գծով տնօրենի պաշտոնը (NBWA)։
Զույգը ապրում է Ալեքսանդրիայում, Վիրջինիայում։ Նրանք երկու երեխա ունի։
Սփայսերին լայնորեն քննադատել են 2017 թվականի ապրիլի 11-ին իր հայտարարության համար[18], որում նա պնդում էր, որ Հիտլերը Բաշար Ասադի պես քիմիական զենք չի օգտագործել։ Լրագրողները նրան հիշեցրել են Նացիստական Գերմանիայի գազային խցիկների մասին։ Ավելի ուշ նա փորձել է արդարանալ՝ ասելով, որ նկատի է ունեցել «Հիտլերը քիմիական զենք չի օգտագործել իր երկրի բնակիչների դեմ», ինչը նույնպես սուտ է եղել[19]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոն Սփայսեր» հոդվածին։ |
|