Շոտլանդական ազգային ինքնություն (անգլ.՝ Scottish national identity), շոտլանդացիաների մեծամասնության մեջ ընդունված եզր է՝ որպես ընդհանուր մշակույթի և ազգային ինքնության գիտակցության դրույթ։
Այլոց, որպես շոտլանդացի, բացահայտում են, ընդհանուր առմամբ, շեշտադրումով (ակցենտով), չնայած որ շոտլանդերենի տարբեր բարբառները և Շոտլանդական անգլերենը (կամ կելտերեն խոսողների շեշտադրումները) տարբեր են, մարդիկ ընկալում են այդ բոլորը միասին որպես շոտլանդական ինքնություն, ինչպես նաև ընդունվում է տարածքային կամ տեղական ինքնությունը։ Շոտլանդիայի այլ վայրերում, ինչպես Գլազգոյի, արտաքին Հեբրիդների, հյուսիսարևելյան Շոտլանդիայի (ներառյալ Աբերդինը), Շոտլանդիայի սահմանային բնակավայրերում տարածքային ինքնության գիտակցության հետ միասին ուժեղ զգացումներ ունեն նաև շոտլանդական ինքնության գաղափարի հանդեպ[1]։
Օրկնեյի և Շետլանդի բնակիչները նույնպես գիտակցում են տարածքային ինքնությունը, որը նորվեգական ծագում ունենալու պատճառով է։ Շոտլանդիայի շատ այլ շրջաններում, ինչպիսիք են արտաքին Հեբրիդները և Քայթնիսը, բնակիչները նույնպես ունեն նորվեգական ծագում, սակայն ընդունում են շոտլանդական ազգային ինքնության գաղափարը։