Տեսակ | սրճարան |
---|---|
Երկիր | Ուկրաինա |
Տեղագրություն | Լվով |
Ժառանգության կարգավիճակ | historic heritage of local significance in Ukraine? |
«Շոտլանդական սրճարան» (լեհ.՝ Kawiarnia Szkocka), սրճարան Լվովի (եհաստանի երկրորդ հանրապետություն, այժմ` Ուկրաինա) կենտրոնական մասում` նախկին Ակադեմիական հրապարակում (այժմ` Շևչենկոյի պողոտա) գոյություն ունեցած սրճարան։ Սրճարանը գտնվել է Լվովի համալսարանի նախկին գլխավոր մասնաշենքի հարևանությամբ, որտեղ այն տեղակայվել է 1851-1920 թվականներին, քաղաքի պատմության ավստրիական և Ավստրո-հունգարական կայսրության ժամանակաշրջանում։ «Շոտլանդական սրճարանը» եղել է տարբեր դասի և դիրքի մարդկանց հանդիպման վայր, որտեղ հանդիպում էին համալսարանի պրոֆեսորները, սիրահարները, բամբասկոտները, միայնակ թերթ ընթերցողները, գրքասերները, Բիլյարդ խաղացողները, հրեա մտավորականները, ուսանողները։
Խորհրդային տարիներին «Շոտլանդական սրճարանի» նախկին շենքում գտնվում էր «Ծիածան» սրճարանը, այնուհետև` բանկի մասնաճյուղը։ Հետագայում շենքի վերակառուցումից հետո այնտեղ բացվեց «Ատլաս» հյուրանոցը, իսկ 2015 թվականին շենքի առաջին հարկում բացվեց «Շոտլանդական սրճարան» անվանումով ռեստորան[1][2]։
Սրճարանին տրվեց այսպես կոչված «շոտլանդական մաթեմատիկական դպրոց» անունը (այժմ` ավելի հայտնի է որպես Լվովի մաթեմատիկական դպրոց)[3]։ Լվովի մաթեմատիկները հաճախ էին հանդիպում այս սրճարանում, քննարկում էին իրենց տեսությունները և գրառումներ կատարում սրճարանի մարմարե սեղաններին, իսկ հետագայում` այսպես կոչված «Շոտլանդական գրքում», հաստ տետրում, որը պահում էր Ստեֆան Բանահի կինը։
«Շոտլանդացի մաթեմատիկոսների» թվում էին Ստեֆան Բանախը, Ստանիսլավ Ուլամը, Ստանիսլավ Մազուրը, Կարոլ Բարսուկը, Հերման Աուերբախը, Վացլավ Սերպինսկին, Կազիմիր Կուրատովսկին, Ջոն ֆոն Նոյմանը։ «Շոտլանդական գիրքը», որը Բանախի որդին տեղափոխեց Վրոցլավ, պահպանում էր բազմաթիվ լուծված և չլուծված մաթեմատիկական խնդիրներ։ «Շոտլանդական գրքի» վերջին խնդիրները վերաբերվում են 1941 թվականին, երբ գերմանական օկուպացիոն զորքերը մտան Լվով։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շոտլանդական սրճարան (Լվով) կատեգորիայում։ |