Շուպֆնուդել (գերմ.՝ Schupfnudel ՝ «գլորված արիշտա», ինչպես նաև գերմ.՝ Fingernudel՝ «մատնաձև արիշտա»[1]), հարավգերմանական և ավստրիական ուտեստ, որը նման է իտալական նյոկիին և հայտնի է տարբեր տարածաշրջանային տարբերակներով։ Հատկապես հայտնի է Բադենի և Շվաբիայի խոհանոցներում։ Շուպֆնուդելը պատրաստվում է տարեկանի և ցորենի ալյուրից կամ կարտոֆիլով ու ձվով և գրտնակվում է ձեռքով։ Նրանք երկարավուն ձև ունեն՝ սուր ծայրերով։ Շուպֆնուդելը մի քանի րոպե եփում են աղաջրում, ապա տապակում։ Եփած շուպֆնուդելը տապակվում է թավայի մեջ թթու կաղամբով և ապխտած բեկոնով և մատուցվում որպես անկախ ուտեստ կամ կողմնակի ճաշատեսակ, կան նաև աղանդերի տարբերակներ, որոնք մատուցում են կակաչի սերմերով կամ շաքարավազով և դարչինով, որը կոչվում է «մերկ Մարիելա» (գերմ.՝ Nackete Mariele)[2][3]:
Ալյուրի շուպֆնուդելը հայտնի են եղել որպես երեսնամյա պատերազմի ժամանակ լենդսկնեխտների սնունդ։ Զինվորներն իրենց ամենօրյա ալյուրի և ջրից պատրաստել են երկար արիշտա։ Այն բանից հետո, երբ 17-րդ դարում կարտոֆիլը ներմուծվել է Գերմանիա և մշակվել Գերմանիայում, բաղադրատոմսը փոփոխվել է և ի հայտ են եկել տարբեր բաղադրատոմսեր՝ ըստ տարբեր շրջանների։
Այս կերակուրները մատուցվում են տարբեր ձևերով՝ համեմելով եղեսպակի կարագով կամ թթու կաղամբով կամ քաղցր կակաչի սերմերով, շաքարավազով և դարչինով։ Բոլոր դեպքերում անհրաժեշտ է, որ մյուս բաղադրիչների համը համեմատաբար նուրբ զգացվի արիշտայի մեջ։ Շուպֆնուդելը կարելի է մատուցել կամ որպես կողմնակի ճաշատեսակ, կամ որպես հիմնական ուտեստ։