Շվեդիայի թագավորական բալետ (շվեդ.՝ Kungliga Baletten), Շվեդիայի առաջատար բալետային խումբն է, որը գտնվում է Ստոկհոլմի Royal Opera- ում։ Աշխարհում ամենահին բալետային ընկերություններից մեկն է։
XVIII դարում ՍտոկհոլմիStora Bollhusetթատրոնում և թագավորական թատրոններում հյուրախաղերով հանդես էր գալիս ֆրանսիական Луи Дю Лонделя[sv] թատերախումբը, որտեղ հաճախ էր ելույթ ունենում անվանի արտիստ Լուի Գալոդեն։ Սակայն 1771 թվականին այս խումբը լուծարվեց, դրանից հետո Գուստավ III թագավորը որոշեց հիմնադրել ազգային բալետ-ներկայացում՝ տեղի արտիստների մասնակցությամբ։ 1773 թվականին հիմնադրվեց Շվեդիայի ազգային թագավորական բալետը, որի խմբում հանդես էին գալիս ինչպես տեղացի, այնպես էլ ֆրանսիացի արտիստներ։ Առաջին բալետմայստերը Լուի Գալոդիեն էր։
Սկզբնական շրջանում խումբը հանդես էր գալիսStora Bollhuset դահլիճում, սակայն Սրոկհոլմում կառուցված Թագավորական օպերայի շենքի շահագործումից հետո, 1782 թվականից մինչև մեր օրերը ելույթներն անցկացվում են Թագավորական օպերայում։